Հայտարարություն
Ի պատասխան ապատեղեկատվության
12 Սեպ 2012  
12.09.2012  |  16:47   |   Քաղաքական

Հայտարարություն

Սեպտեմբերի 12-ին ստացանք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը` Ռուբեն Հայրապետյանի` "Նուվել դ Արմենի" ամսագրին տված հարցազրույցի առիթով: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:

***

Ռուբեն Հայրապետյանի` "Նուվել դ Արմենի" ամսագրին տված հարցազրույցի վերաբերյալ

Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասականար դա /կամ էլ` իրեն պետք է հասկացնեին/ և հանդես գար համապատասխան բացատրություններով: 

Ցավոք, դա տեղի չունեցավ: 

Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերևս միայն կուսակիցներն ու ալարկոտները: "Լռությունը` ոսկի է" ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի համար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ "մտքերի" այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով:

P.S. Ի դեպ` շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` "գոլդեն ռետրիվեր" ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում:

Վիկտոր Սողոմոնյան 

ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

12 սեպտեմբերի, 2012
Երևան

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: