21.04.2005. Президент Армении считает, что признание геноцида армян в
24.04.2005. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի
23 Ապր 2012  
23.04.2012  |  21:44   |   Թերթեր և ամսագրեր

20.04.2005. Հայության ջանքերը կհանգեցնեն իրական արդյունքների

"Հայոց Աշխարհ"-ի թղթակիցը դիմեց գիտաժողովի մասնակիցներից մի քանիսին, խնդրելով տեսակետ հայտնել այս հեղինակավոր գիտական միջոցառումի հնարավոր գործնական հետեւանքների մասին։    
   
   ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
   ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ
   
- Անկասկած այս գիտաժողովը կունենա իր ազդեցությունը Ցեղասպանության հարցի ընդհանուր արծարծման առումով։ Այդ մասին է վկայում նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանությունների կանխարգելման նորաստեղծ գրասենյակի պատասխանատու Խուան Մենդեսի ներկայությունն ու ելույթը։ Հստակ արտաքին քաղաքական ուղեգիծ նշմարվեց նաեւ մեր երկրի նախագահի խոսքում, ուր վճռականորեն վերահաստատվեց Ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարում պետական կուրսը։ 
  
Կարծում եմ՝ մանավանդ հիմա, երբ Թուրքիան փորձում է դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, մեր ջանքերն իրական արդյունքների կհանգեցնեն։ Իհարկե, հարցն ունի իրավական եւ քաղաքական կողմ, որոնք երբեմն հայտնվում են հակասության մեջ, բայց մեր խնդիրն է գտնել դրանց միաձուլման եզրը։ 
   
- Մինչդեռ Հայաստանում այսօր էլ որոշ շրջանակներից հնչում են Թուրքիայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին կոչեր։ 
   
- Թուրքիայի հետ երկխոսությանը որեւէ քաղաքական ուժ Հայաստանում դեմ չէ։ Բայց այդ երկխոսության մեկնակետը չի կարող լինել Ցեղասպանության հարցի վիճարկումը, ինչպես առաջարկում է Թուրքիան կամ նրան հարող շրջանակները։ Մեզ համար հարցը հստակ է. մեկնակետ կարող է լինել միայն Ցեղասպանությունը ճանաչելու փաստը եւ դրա հետեւանքների վերացման խնդիրը։ 
   
Այո՛, մեր հասարակության մեջ կան եւ նախկինում էլ եղել են գործիչներ, որ Ցեղասպանության համատեքստում քննադատում են ազգային-ազատագրական պայքարը, չհասկանալով, որ այն ժամանակ հայությունը երկու ելք ուներ միայն։ Կա՛մ ձուլվել-դառնալ օսմանցի, կա՛մ պայքարել սեփական ազգային տեսակի պահպանման համար։ Դաշնակցությունն ու հայ ժողովուրդն ընտրեցին երկրորդ ճանապարհը, բայց առաջին ուղին հակառակ դիրքորոշում ունեցողների համար դեռեւս բաց է։ 
   
   ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
   ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան
   
- Կարծում եմ՝ այսօրվա միջոցառումն ուղղակի հետեւանք է Հայաստանի պետական արտաքին քաղաքականության, որովհետեւ Ցեղասպանության խնդիրն արդեն քանի տարի մեր օրակարգում է։ Բոլորս՝ ե՛ւ ԱԳՆ-ն, ե՛ւ Հայաստանի դեսպանները, աշխարհում անցյալ տարիներին մշտապես զբաղվել ենք Ցեղասպանության ճանաչման գործընթացով, որպեսզի տեղի ունեցածը բնորոշվի որպես Եղեռն։ 
   
Սա շատ կարեւոր է, որովհետեւ թուրքերն ինքնին չեն ժխտում կատարվածը իբրեւ փաստ։ Բայց ե՛ւ իրենք, ե՛ւ մի շարք այլ երկրներ տեղի ունեցածը չեն որակավորում իբրեւ Ցեղասպանություն։ Այսօրվա գիտաժողովում ներկայացված անձանց, գիտական շրջանակների ներկայացուցիչների բազմազգ կազմը շատ կարեւոր է այս տեսանկյունից։ Հուսով եմ, որ մինչեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցը մեզ կհաջողվի այս հարցը շատ ավելի բարձր մակարդակի հասցնել եւ, ի վերջո, կստանանք այն, ինչ մեր ժողովուրդը ցանկանում է ունենալ։ 
   
   ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
   Պատմաբան, Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր
   
- Սա ավելի միջազգայնացված կոնֆերանս է, քան 10 եւ 5 տարի առաջ կազմակերպված համանման միջոցառումները, որոնց ես դարձյալ ներկա եմ եղել։ Այսօր "Հայկական հարցը" կարծես արդեն մարդու իրավունքների ընդհանուր պաշտպանության հունի մեջ է դիտարկվում։ Մասնակիցների կազմը բավական ներկայացուցչական է, թեպետ ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչո՞ւ հայ գիտնականների համանման կոնֆերանսը նախորդ երկու օրերին առանձին անցկացվեց։ Թերեւս ճիշտ կլիներ ամբողջը համատեղել։ 
   
- Ինչպիսի՞ն եք տեսնում այս կարգի միջոցառումների գործնական ազդեցությունը Ցեղասպանության ճանաչման ընդհանուր գործընթացի եւ մասնավորապես Թուրքիայի վրա։ 
   
- Թուրքիայի իշխանությունները,ա չեմ կարծում, թե կփոխեն իրենց կեցվածքը։ Ամիսներ առաջ իրենք կանխատեսում էին հայկական ցունամին, որ պիտի գա ու անցնի։ Բայց թուրք գիտնականները, որ ներկա են այս միջոցառմանը եւ իրենց լրատվամիջոցները, եթե ճիշտ լուսաբանեն գիտաժողովի ընթացքը, Թուրքիայում հասարակության վերաբերմունքն էլ աստիճանաբար կփոխվի։

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: