"Ես նրան սիրում ու հարգում եմ եւ վերջ"
Լավագույնը երեխաներին
01 Հուն 2012  

Հոբելյան եւ հաշվետվություն

Լրացավ մեր կայքէջի գործունեության մեկ ամյակը, և մենք մեր հոբելյանը նշում ենք յուրովի: Այն հաշվետվություն է թե մեր այցելուների և թե ինքներս մեր առաջ: Ինչի՞ էինք ձգտում, և ինչի՞ հասանք այս մեկ տարվա ընթացքում: Կարողացա՞նք իրագործել այն խնդիրները, որոնք դրել էինք ինքներս մեր առջև: 

Երբ մենք հայտնվեցինք համացանցում, մարդիկ շտապեցին հայտարարել, որ սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Ինչպես տեսնում եք, երկրորդ նախագահը դեռ չի վերադարձել, իսկ կայքէջը գործում է արդեն մեկ տարի: Մենք հենց սկզբից հայտարարեցինք, որ ուրախ կլինենք եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու վճիռ կայացնի, և ամեն կերպ կաջակցենք նրան, բայց մեր նպատակն ամենևին էլ դա չէ: Այսինքն մեր գործունեությունը նպատակաուղված չէր քաղաքական քարոզչությանը, գոնե օրվա քաղաքական գերակայությունների, այսինքն քաղաքական պատեհապաշտության իմստով: Մենք մեր գործունեության առաջին իսկ օրվանից հայտարարեցինք, որ մեր գերխնդիրը արդի հայկական երկու պետությունների կերտման գործում Ռոբերտ Քոչարյան քաղաքական ու պետական գործչի հսկայական ներդրումը ըստ արժանվույն գնահատելն է: Ներդրում, որը նրան դարձնում է հայ ժողովրդի նորագույն պատմության եզակի պետական գործիչներից մեկը:
 
Նկատի ունենալով, որ բացի այն խմբերից, ովքեր միտումնավոր խեղաթյուրելով պատմությունը, փորձում են վնասել Ռոբերտ Քոչարյան անհատի կերպարի ժողովրդական ընկալմանը, նաև քիչ չեն նրանք, ովքեր պարզապես առանց այդպիսի դիտավորության, կուլ գնալով կեղծ տեղեկատվությանը, ակամա դառնում են դրա տիրաժավորողն ու տարածողը, միտք հղացանք ստեղծել կայքէջ, որը հավաստի ու ամբողջական տեղեկատվություն կտա ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի մասին, պատշաճորեն կներկայացնի նրա վաստակը հայոց պետականաստեղծման բոլոր բնագավառներում: 

Այսօր, նշելով մեր գործունեության առաջին հոբելյանը, հպարտորեն կարող ենք ընդգծել, որ մենք հիմնականում կարողացանք իրագործել այս խնդիրը: Այսօր, հետադարձ մի հայացքով ընդրկելով մեր աշխատանքային տարին, կարող ենք առանց ավելորդ համեստության փաստել, որ մեկ տարում գրեթե եռամյա գործունեության արդյունքներ ունենք: Սրան անշուշտ նպաստել են մեզանից անկախ մի քանի հանգամանքներ ևս: Առաջինը հանգամանքն այն է, որ մեր երկրում արագորեն զարգանում է համացանցի հնարավորություններն ու օգտատերերի թիվը: Երկրորդ գրավականը  հենց Ռոբեր Քոչարյանի նախագահության տասամյա շրջանի խոշոր ձեռքբերումներն են: Դրանց մասին հիշեցումն արդեն իսկ այցելուների մեծ թիվ էր ապահովում: Հսկայական էր հետաքրքրությունը հատկապես մեր "10 տարի, որոնք փոխեցին Հայաստանը" ծրագրի նկատմամբ: Թեև այս ծրագրի բոլոր բաժիններն էին այցելուների` մեզ համար անսպասելի, ռեկորդային թվեր գրանցում, սակայն օրինակ "Աղետի գոտու" վերականգնման և երկրաշարժի հետևանքների վերացման գործում Ռոբերտ Քոչարյանի դերի մասին պատմող բաժինը շուրջ 90 հազար դիտում է արձանագրել: 25 հազար մարդ մեր կայքէջի միջոցով է ծանոթացել Քոչարյանի` Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հետ, 18 հազար այցելու մեր կայքում է դիտել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը մասնակցում վերջին խորհրդարանական ընտրություններին: Այսօր Ռոբերտ Քոչարյանի մասին համացանցում ունենք հսկայական ինֆորմացիա, որից օգտվում են գրեթե բոլոր լրատվամիջոցները: Այս իմաստով, մենք մեր նպատակին հասել ենք: Տեղին է մի քանի թիվ նույնպես ներկայացնելը, որոնք կվկայեն կայքէջի նկատմամբ ընդահանուր հետաքրքրության մասին:

Նախ ասենք, որ կայքի գործարկումից հետո կտրուկ ավելացավ Ռոբերտ Քոչարյանի ֆան ակումբի անդամների թիվը: Այսօր նրանք շուրջ 2 հազար են: Մեկ տարվա ընթացքում համացանցում շրջանառության մեջ ենք դրել երկրորդ նախագահի մասին պատմող 434 տեսանյութ, որոնցից 53-ը, ուրախությամբ պիտի շեշետենք, որ մեզ են ուղարկել Ռոբերտ Քոչարյանի` մեզ արդեն ծանոթ, կամ դեռ անծանոթ երկրպագուները: Մեծ է նրանց ուղարկած տեղեկատվական այլ նյութերի` նկարներ, հոդվածներ և այլն, քանակը նույնպես:

Հարյուրից ավելի հասցեատերեր բաժանորդագրվել են մեր կայքէջին: Մեկ տարվա ընթացքում կայքի տարբեր նյութերը ավելի քան կես միլոիոն դիտում են ապահովել: Բոլորն են հասկանում, որ Հայաստանի համար, որտեղ ինտերնետը հասանելի չէ բոլորին, այս թվերն ուղղակի ապշեցնող են: Միայն "Մարդիկ Քոչարյանի մասին" էջը ավելի քան 10 հազար դիտում է ունեցել:
 
Մեր հասցեով ստացված հարյուրավոր հաղորդագրություններն ու նամակները վկայում են, որ ժողովուրդը սպասում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Այդ են վկայում նաև մեր նկարահանում-հարցումները, որոնք այս մեկ տարվա ընթացքում իրականացրել ենք հանրապետության տարբեր վայրերում և պարբերաբար, առանց ընդհատման ներկայացրել մեր այցելուներին: Այդ ընթացքում նկարահանել են 3 063 մարդու, որոնցից 2 հազար 532-ն իրենց անվերպահ վստահությունն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Ասում ենք անվերապահ, որովհետև մենք չենք ներկայացրել այն մարդկանց, ովքեր փոքր ինչ տատանումով կամ երկմտանքով էին իրենց ձայնը տալիս երկրորդ նախագաին: Մենք համարել ենք, որ նրանք դեռ լավ կողմնորոշված չեն: Սա է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանին նախապատվություն տվողները կարողանում են նաև հիմնավորել իրենց վերաբերմունքը և այդ հիմնավորման գլխավոր կռվանը երկրորդ նախագահի կատարած գործերն են նախագահության տասը տարիներին Հայաստանում, և դրանից առաջ` Արցախում: 

Ահա այսպիսի "արտադրական ցուցանիշներով" ենք մենք ամփոփում աշխատանքային գործունեության մեր առաջին տարին: Առջևում դեռևս շատ անելիք կա` նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնք առաջիկայում իրենց արտացոլումը կգտնեն կայքում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի օր-օրի ավելացող երկրպագուների թիվը, ո՞վ գիտե, գուցե թե ստիպի մեզ` ընդլայնել մեր գործունեության շրջանակը:

***

Այսօր, 2rd. am-ի գործունեության մեկ ամյակի հետ կապված շնորհավորական նամակ ենք ստացել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, որում իրեն բնորոշ զուսպ և հակիրճ ոճով նա շնորհավորում է կայքէջի տարեդարձը: Մեր երախտագիտությունն ենք հայտնում թե երկրորդ նախագահին և թե բոլոր նրանց, ովքեր նույնպես շնորհավորանքի խոսքեր ու բարեմաղթանքներ են հասցեագրել մեզ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: