"Նա բոլորից լավ էր կառավարում"
Հարցազրույց Մեդիամաքսին
03 Մայ 2012  

Հպարտ զգալու նոր առիթ

2007 թվականի մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր Ստրասբուրգում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած հայ ծանրորդներին եւ նրանց մարզիչներին: Հանրապետության նախագահը շնորհավորել է ծանրամարտի թիմին` փայլուն հաղթանակի համար, եւ շնորհակալություն հայտնել այն փառահեղ պահերի համար, որ նրանք իրենց հաղթանակով պարգեւել են բոլորիս:

Նա հատկապես հպարտությամբ ու զարմանքով է խոսել ծանրորդուհիների մասին, ովքեր իրենց ուղղակի փայլուն են դրսեւորել: 

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, անկախ Հայաստանում մենք նման հաղթանակ չենք ունեցել, եւ այն ոգեւորիչ օրինակ կարող է լինել շատերի համար: Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այս հաջողությունը համարել է նաեւ Հանրապետության նախագահի կողմից սպորտի զարգացման նկատմամբ դրսեւորվող ուշադրության ու հոգածության արդյունք:

Միաժամանակ նշվել է, որ հաղթանակի հետ մեկտեղ, դեռեւս շատ անելիքներ կան. առջեւում օլիմպիական խաղերն են, իսկ սեպտեմբեր ամսին կայանալու է աշխարհի առաջնությունը, որին եւս պետք է լրջորեն պատրաստվել:

Ավելացնենք միայն, որ հաղթանակած այս թիմի նկատմամաբ նախագահի ուշադրությունը եղել է ոչ միայն առաջնությունից հետո: Թիմի բոլոր անդամներն ու մարզիչները նախագահ Քոչարյանի շոշափելի օժանդակությունն ստացել էին մինչ մրցաշարը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: