Պետական այց բարեկամ երկիր
"Երկիրն իր օրոք ծաղկեց"
12 Նոյ 2011  

Ի շահ զբոսաշրջության զարգացման

Դեռևս 2003 թվականի նախընտրական իր ծրագրում Ռոբերտ Քոչարյանը հատուկ շեշտադրել էր երկրում զբոսաշրջության զարգացման կարևորության և անհրաժեշտ ներդրումային քաղաքականության մասին: Ոլորտը զարգանալու և երկրի տնտեսության մեջ իր տեսակարար կշիռը բարձրացնելու մեծ հեռանկարներ ուներ և նոր մոտեցումների ու բիզնես ծրագրերի կարիք էր զգացվում: Կարճ ասած, Հայաստանի համար տուրիզմի զարգացումն օրակարգային էր, եւ հետագա տարիներին  այդ ուղղությամբ շարունակաբար աշխատանքներ էին տարվում հանրապետության հատկապես առավել նպաստավոր եւ գրավիչ վայրերում: Այս համատեքստում էր նաև 2006 թվականի նոյեմբերի 9-ին Ծաղկաձորում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ "Մուլտի ռեստ հաուզ" հյուրանոցային համալիրի բացման արարողությունը:
 
270 զբոսաշրջիկ ընդունելու հնարավորություն ունեցող համալիրն ունի 15 առանձնատուն եւ երկու մասնաշենք` 42 համարներով: Համալիրը կառուցվել է 2,5 տարում եւ ունի հանգիստը պատշաճ ձեւով կազմակերպելու բոլոր հնարավորությունները: 

Հանգստյան տան հնարավորություններին ծանոթանալուց հետո Ռոբերտ Քոչարյանն ասել է. "Ծաղկաձորում նման կարգի ներդրումներ վաղուց էինք սպասվում: Սա այն էր, ինչ ակնկալում էինք եւ ուրախ եմ, որ նման կառույց կա Ծաղկաձորում": Նախագահը կասկած չունի, որ այս վայրը հրապուրիչ է լինելու ոչ միայն մեր երկրի քաղաքացիների, այլեւ` արտասահմանցիների համար: 
 
Ինչ վերաբերում է Ծաղկաձորի բնապահպանական վիճակին, ապա Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրել է, որ այն բարելավվում է, քանի որ "չես կարող առանց բնապահպանական հարցերը լուծելու տուրիզմ զարգացնել":
 
Ծաղկաձորում զբոսաշրջությանը զարկ տալու համար կառուցվում է նաեւ ճոպանուղու չորրորդ գիծը, որը ծրագրվում է ավարտել նոյեմբերի վերջին, հաջորդ տարի համալիրը կամբողջացվի: Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ պայմանները բարելավելու շնորհիվ 2007թ. մեր երկիրը 
կկարողանա 5 հարյուր հազար տուրիստ ընդունել:

Երկրի ղեկավարը նշել է, որ, մասնակցելով նման միջոցառումներին, նպատակ ունի խթանել այն ոլորտների զարգացմանը, որոնք գերակայություն են երկրի տնտեսության համար:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: