Քոչարյանի երկրպագուներն ակտիվանում են
15.01.2003. Ռոբերտ Քոչարյան. "Այս այցս բավական ուշացել էր"
17 Հուն 2012  
17.01.2012  |  15:10   |   Թերթեր և ամսագրեր

19.01.2006. Ինքնատիպ գործեր եվ նոր խոսք

"Պետական մրցանակը առաջին հերթին մեր հասարակության գնահատականն է ձեր ստեղծագործություններին։ Ես իբրեւ նախագահ վավերացնում եմ այն, ինչ փաստացի ճանաչվել է։ Բայց արվեստի ու գրականության յուրաքանչյուր ստեղծագործություն մեր ժողովրդի, բոլորիս նվաճումն է։ 
   
Ինչ խոսք, ձեզ համար դա անձնավորված է, ձեր աշխատանքի ու տաղանդի, ձեր ապրումների արդյունքն է։ Ցանկանում եմ, որ այս մրցանակները ոչ թե հանգստացնեն ձեզ, այլ խթանեն՝ մղելով ավելի ու ավելի նոր բարձունքների, հզոր ստեղծագործությունների",- երեկ շնորհավորելով մշակույթի եւ գրականության ոլորտի պետական մրցանակի դափնեկիրներին, ասաց նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ։ Նա միաժամանակ շեշտեց, որ "պետական մրցանակի արժանացած գործը ինքնատիպ պիտի լինի եւ նոր խոսք, հակառակ դեպքում կարժեզրկվի պետական մրցանակի գաղափարը"։
   
Իսկ մինչ երկրի նախագահի շնորհավորանքը եղած հինգ նոմինացիաների (երաժշտություն, քաղաքաշինություն եւ ճարտարապետություն, կինո եւ թատերական արվեստ, կերպարվեստ, գրականություն եւ հրապարակախոսություն) հանձնաժողովների նախագահները ելույթ ունենալով, ներկայացրին իրենց բնագավառի մրցանակակիրներին, մրցանակակիր չունեցողներն էլ յուրովի պատճառաբանեցին, թե ինչու այդպես ստացվեց։ 
   
Երաժշտության ոլորտի հանձնաժողովի նախագահ ԱՐԱՔՍՅԱ ՍԱՐՅԱՆԻ ներկայացմամբ, չորս ստեղծագործություններից (որոնք ներկայացրել են մեկ դիրիժոր եւ երեք կոմպոզիտոր՝ ոլորտի պրոֆեսիոնալներ) պետական մրցանակի դափնեկրի կոչման է արժանացել կոմպոզիտոր ՀՐԱՉՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ "Եռակոնցերտը" (ջութակի եւ նվագախմբի, դաշնամուրի եւ նվագախմբի, թավջութակի եւ նվագախմբի)՝ նվիրված Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին։ 
   
Ճարտարապետության եւ քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ ՄԱՐՏԻՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ցավով է արձանագրում, որ իրենց ոլորտում ոչ մի աշխատանք չի արժանացել պետական մրցանակի։ Իսկ այն, որ ներկայացված միակ աշխատանքը՝ "Լինսի հիմնադրամի ծրագիրը", չդարձավ քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտի մրցանակակիր, նա նորմալ է համարում եւ ճիշտ, քանի որ. "չէր կարող շինարարական աշխատանքը գրավել քաղաքաշինության եւ ճարտարապետության տեղը։ Վերջինս ոչ մի կապ չունի արվեստի հետ"։ 
   
Հետաքրքիր է, արդյոք Երեւանի քաղաքապետարանի շենքը արժանի՞ չէր պետական մրցանակի։ Ըստ նրա՝ արժանի էր, բայց Ջիմ Թորոսյանի նախագծած այդ շենքը 20 տարվա վաղեմություն ուներ, իսկ պահանջը այլ էր՝ պիտի ներկայացվեին նոր գործեր։ 
   
Հաջորդ՝ կինո եւ թատերական արվեստ ոլորտի հանձնաժողովի նախագահ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ վստահեցնում է, որ ներկայացված յոթ աշխատանքներից (վեց ներկայացում եւ մեկ վավերագրական ֆիլմ) առավել ձայների է արժանացել ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻ ֆիլմը՝ "Քարերը հավաքելու ժամանակը"։ Բայցեւայնպես սա եւս անհրաժեշտ ձայների քանակ չի ապահովել։ 
  
Գաբրիել Սունդուկյանի, Հրաչյա Ղափլանյանի, Հակոբ Պարոնյանի, Ստանիսլավսկու անվան եւ Խամաճիկների թատրոնները ներկայացրել են գործեր, բայց դրանցից ոչ մեկն էլ ձայների լուրջ քանակ չի ստացել հանձնաժողովի կողմից։ Արդյոք թատրոնի մարդկանց միմյանց նկատմամբ խանդոտ վերաբերմունքը չի՞ եղել ինչ-որ չափով դերակատար, հարցնում ենք հանձնաժողովի նախագահին։ Նրա կարծիքով. "Երեւի թե դա կա իրենց մեջ, բայց դա կապ չունի հանձնաժողովի աշխատանքի հետ։ Մենք շատ օբյեկտիվ ենք"։ 
   
Ըստ նրա, արդեն ժամանակն է, որ կինոն եւ թատրոնը առանձին նոմինացիաներով ներկայանան, եւ այս հարցը ողջունում է նաեւ երկրի նախագահը։ 
   
Կերպարվեստի ոլորտում մեկ գործ էր ներկայացված եւ այն արժանացել էր պետական մրցանակի։ Հանձնաժողովի նախագահ ՍԱՐՈ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ հիացմունքով էր ներկայացնում քանդակագործ ԳԵՏԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ "Համո Սահյան" քանդակը, որը տեղադրված է բանաստեղծի ծննդավայրում։ 
   
Իհարկե մրցանակի ներկայացված գործերը միանշանակ ընդունելություն չեն գտնում։ Նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ այս եւ ընդհանրապես ոլորտի պետական մրցանակ հայցող ստեղծագործությունների վերաբերյալ (նաեւ անցած տարիների) ունի իր ուրույն կարծիքը։ Այն է՝ նկարիչների միությունն է այն հաստատությունը, որը կոչված է հանձնաժողովին ներկայացնել արժանավորների արժանավոր ստեղծագործությունները. 

"Եւ եթե այդ ներկայացնելու իրավունքը տրված է ոչ միայն մեզ, այլ նաեւ ինչ-որ մանկապարտեզի, որը կարող է ներկայացնել իր նկարչին, աբսուրդ է ստացվում։ Մեր միությունը մի յուրօրինակ մաղ է, եւ այդ մաղով անցնում են լավագույնները եւ դրանից հետո ներկայացվում հանձնաժողովին։ Բայց որ մաղով չանցածն է ստանում մրցանակ..."։ 
   
Գրականություն եւ հրապարակախոսություն նոմինացիայում հանձնաժողովի նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ներկայացմամբ՝ երկու գործ է եղել հանձնաժողովի առջեւ. Պերճ Զեյթունցյանի "Մի՛ նայիր հայելուն" եւ Հենրիկ Էդոյանի "Երեք օր առանց ժամանակի" ստեղծագործությունները։ Մրցանակի է արժանացել բանաստեղծ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ ժողովածուն։ Հ.Էդոյանին եւս մրցանակը պարտավորեցնում է՝ "քանզի դա վկայում է պետության վերաբերմունքի մասին առ մշակույթի եւ գրականության մարդը։ Առանց մշակույթի ոչ մի ազգ ու ժողովուրդ չի կարող գոյատեւել, մանավանդ մեր ժամանակներում, երբ արժեքների վերագնահատում է տեղի ունենում"։ Բանաստեղծը հավատացած է՝ "հաղթում է նա, ով ավելի է կարեւորում մշակույթը եւ գրականությունը"։

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: