18.09.2006. Հայաստանը նայում է դեպի ապագա, բայց մտադիր չէ հրաժարվել
24.09.2001. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանները իտալական թերթի
26 Սեպ 2012  
26.09.2012  |  13:46   |   Համացանց

29.05.2002. Իր աշխատանքն ավարտեց "ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ" համահայկական երկրորդ համաժողովը

PanARMENIAN.Net - Իր աշխատանքը ավարտեց "Հայաստան-Սփյուռք" երկրորդ համահայկական համաժողովը: Ինչպես հաղորդում է "Արմինֆո" գործակալությունը, համաժողովի աշխատանքներին մասնակցել են գրեթե երեք հազար պատվիրակներ, որոնցից 1600-ը ներկայացնում էին հայկական սփյուռքը աշխարհի 48 երկրներից: Ամենամեծ պատվիրակությունը` թվով 200 հոգի, Ռուսաստանից էր: Պլենար նիստերից բացի համաժողովի շրջանակներում կայացել են քննարկումներ քաղաքականությանը, տնեսությանը, տեղեկատվությանը եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող թեմաներով, ինչպես նաեւ Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Համաժողովի ընթացքում ընդունվել են` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրակրթական շուրջ 1600 դպրոցների կոմպյուտերիզացման, Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրման համահայկական կենտրոն ստեղծելու, Հայաստանի եւ սփույռքի ուսուցիչների համար Ինտերնետ-ցանցում հայագիտական ծրագիր տեղադրելու, ամբողջ հայության համար ուսումնական ծրագրերի խմբագրման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ծրագրեր: Որոշում է ընդունվել նաեւ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ սփյուռքի գրեթե 50 հազար ուսանողների տվյալներ հավաքելու մասին` հայկական գիտական ներուժի ինքնատիպ ընդհանուր ցանցի ստեղծման նպատակով: Որոշվել է նաեւ Հայաստանում ստեղծել ժամանակակից տարածշրջանային բժշկական կենտրոն, ինչպես նաեւ բացել Երեւանում սփյուռքի թանգարան: Նախատեսվում է այդ ծրագրերը իրականացնել մինչեւ 2005 թվականը: Թեմատիկ քննարկումների ընթացքում որոշում է ընդունվել համահայկական գիտական հիմնադրամ, ինչպես նաեւ մի մարմին ստեղծելու մասին, որի խնդիրը կլինի Հայաստան- սփյուռք հարաբերությունների կոորդինացումը բոլոր ոլորտներում: Համաժողովի մասնակիցների որոշմամբ հաջորդ համաժողովի անցկացման ժամկետները կսահմանի Հայաստանի կառավարությունը: Նախագահի առաջարկով, այն պետք է անցկացվի ոչ ուշ, քան երեք տարուց: Համաժողովի մասնակիցները ընդունել են հռչակագիր: Եզրափակիչ խոսքով մասնակիցներին է դիմել Ռոբերտ Քոչարյանը: Համաժողովը ավարտվել է տոնական համերգով, որը կայացել է Սարդարապատ պատմական համալիրում:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: