03.04.2007. Երեւան քաղաքի պատմության թանգարանն այսուհետ կգործի նոր եւ
03.04.2007. Նոր շենքում վերաբացվեց Երեւանի պատմության թանգարանը
12 Ապր 2012  
12.04.2012  |  14:15   |   Համացանց

03.04.2007. Կայացավ Երեւանի պատմության թանգարանի պաշտոնական բացումը

"Հազարամյակների պատմություն ունեցող քաղաքին վայել թանգարան է: Վստահ եմ, որ շարունակաբար հավաքելով մեր մայրաքաղաքի պատմության վկայությունները, այն լինելու է Երեւանի ամենաայցելվող կենտրոններից մեկը", - ապրիլի 3-ին Երեւանի պատմության թանգարանի պաշտոնական բացման ժամանակ պատվավոր հյուրերի մատյանում այսպիսի գրառում արեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը նշեց, որ նվազագույն պայմաններից զուրկ տարածքներում մի քանի տարի գործելուց հետո թանգարանը վերջապես գտել է իր մշտական եւ վերջնական հանգրվանը` քաղաքապետարանի նորակառույց շենքում: Նա հայտնեց, որ 2005թ.-ից քաղաքապետարանի շենքում արդեն գործում էր թանգարանի մեկ ցուցասրահը:

Ընդհանուր առմամբ 87 հազար ցուցանմուշ ունեցող թանգարանում, ըստ Ե.Զախարյանի, 2 տարվա ընթացքում լուրջ եւ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել: Պետության կողմից տրամադրվել է 71 մլն դրամ, որի շնորհիվ ամբողջությամբ կահավորվել եւ ձեւավորվել են բոլոր ցուցասրահները:

www.armtown.com

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: