Քաղաքական "շունամիի" ձախողված փորձ
Սեպտեմբերի 21-ին 21 տարեկան
20 Սեպ 2012  

Խաղարկվեց Ռոբերտ Քոչարյանի գավաթը

Մեր այցելուները հիշում են, որ մենք պատմել ենք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ ու ջանքերով Սևանի ափին ստեղծված Սերֆինգ ակումբի մասին: Այդ մասին ավելի մանրամասն կարող եք տեսնել այստեղ:

Սակայն այս անգամ առիթը մեր էքսկլյուզիվ նյութն է վինդսերֆինգի առաջնության վերաբերյալ, որը Ռոբերտ Քոչարյանի գավաթ անվանումն ունի: Իսկ, թե ինչու է գավաթի խաղարկումը երկրորդ նախագահի անունը կրում` պարզից էլ պարզ է. կազմակերպիչները դրանով իրենց հարգանքի տուրքն ու երախտագիտությունն են հայտնում Ռոբերտ Քոչարյանին, հրաշալի այդ սպորտաձևը մեզանում արմատավորելու և զարգացման հիանալի պայմաններ ապահովելու համար:
 
Սերֆինգի այս մրցաշարը, որն անց է կացվում երկու տարին մեկ անգամ, հաճելի իրարանցում է առաջացնում թե մարզիկների, թե պարզապես այս սպորտաձևի սիրահարների շրջանում: Այս անգամ Ռոբերտ Քոչարյանի գավաթի խաղարկությունը տեղի ունեցավ օգոստոսի 22-ից 26-ը, և հաղթողներին հանձնվեցին ինչպես երկրորդ նախագահի անունը կրող գավաթները, այնպես էլ համապատասխան վկայագրեր:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: