21.07.2007. Դատավորի կարգավիճակը խիստ պարտավորեցնող է
12.06.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը երրորդ գումարման ՀՀ ժողովի
15 Սեպ 2011  
15.09.2011  |  14:26   |   Համացանց

26.09.2006. "Կիլիկիա" առագաստանավի անձնակազմը պարգեւատրվել է պետական մեդալներով

800 տարվա մեջ առաջին անգամ հայկական նավը մեծ նավարկության մեկնեց 2004 թ.-ին` կիլիկիացի առևտրականների երթուղով  և նավարկությունը ավարտեց 2006-ին (այդ ընթացքում առագաստանավը հաղթահարել է 15 հազար ծովային մղոն, եղել Եվրոպայի ու Միջերկրական ավազանի 26 երկրների 64 նավահանգիստներում)։ Նավը կոչվում է "Կիլիկիա" և կառուցվել է Ծովային հետազոտությունների երևանյան "Այաս" ակումբի մասնակիցների կողմից` 13-րդ դարի հայկական առևտրային նավերի կրկնօրինակով, որոնցով նավարկում էին կիլիկիացի առևտրականները։  
Նավը կառուցվել է ըստ միջնադարյան ձեռագրերի և մանրանկարների, կառուցվել է միջնադարյան տեխնոլոգիաների կիրառմամբ։ "Կիլիկիայի" կառուցումը տևել է 10 տարի՝ 1991 թ.-ի մայիսից մինչև 2001 թ.-ի մայիսը։ Երկու տարվա ընթացքում նավը առագաստով փորձարկվել է Սևանա լճում։

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր "Կիլիկիա" առագաստանավի անձնակազմին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության մեդալներով: Նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց` եռամյա նավագնացության համարձակ մտահղացումը փայլուն իրականացնելու համար` նշելով, որ գնահատանքի են արժանի նաեւ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են այդ նախաձեռնությանը: "Կիլիկիացիները" նախագահին են հանձնել ճամփորդության երրորդ փուլում նավի վրա ծածանված եռագույնը, նաեւ նվիրել նավի հուշանվեր-մոդելը: Նավաստիները նախագահին պատմել են դրվագներ նավարկությունից` նշելով, որ հատկապես տպավորված են սփյուռքի գաղթօջախների կազմակերպած ջերմ ու հանդիսավոր ընդունելություններից, ինչը օտարերկրացիների ուշադրությունը լրացուցիչ անգամ բեւեռել է Հայաստանի վրա: Ռոբերտ Քոչարյանն անձնակազմի անդամների հետ քննարկել է նավի վերջնական հանգրվանի հարցը: Նախագահն ասել է, որ ցանկացած տարբերակի ընտրության դեպքում կարվի առավելագույնը` "Կիլիկիային" ապահովելու արժանի հանգրվանով: Հայաստանի նախագահի հրամանագրով Հայրենիքին մատուցած ծառայությունների, Կիլիկյան Հայաստանի նավաշի֊նու֊թյան ավան֊դույթները վերականգնելու եւ ըստ արժանվույն աշխարհին ներկա֊յաց֊նելու, դժվա֊րին եւ երկարատեւ նավագնացության ընթացքում ցուցաբերած արիու֊թյան եւ խի֊զա֊խու֊թյան համար "Կիլիկիա" նավի անձնակազմի անդամները պարգեւ֊ա֊֊տրվել են.

"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով` արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը, նավապետ Կարեն Բալայանը, նավապետ-խորհրդատու Սամվել Կարապետյանը: Արիության մեդալով պարգեւատրվել են` նավաստի-օպերատոր Սամվել Բաբասյանը, հերթափոխի պետ Հայկ Բադալյանը, նավապետի օգնական Արեգ Նազարյանը, հերթափոխի պետ Արմեն Նազարյանը, նավաստի-խոհարար Սամվել Սարգսյանը:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: