

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ելույթ ունենալով փետրվարի 8-ին Շվեդիայի Արտաքին հարաբերությունների ինստիտուտում, Եվրամիությանը հորդորել է "խրախուսել բարեփոխումների ներդաշնակությունը եւ նրանց ընդհանուր ուղղվածության ձեւավորումը Հարավային Կովկասի երկրներում": Ըստ Ռոբերտ Քոչարյանի, հենց այդպիսին է նա տեսնում Հարավային Կովկասում Եվրոպական հարեւանության քաղաքականության գործնական կիրառումը:
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ "չկարգավորված հակամարտությունները եւ բարեփոխումների հանդեպ հավատարմության տարբեր աստիճանները կասեցնում են տարածաշրջանի զարգացումը": Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ "հակամարտությունների կարգավորման ամենակարճ ճանապարհն ընկած է համագործակցության եւ շփումների ընդլայնման միջով, եւ մենք պատրաստ ենք գործնական քայլերի այդ ուղղությամբ", - հաղորդում է "Մեդիամաքս" գործակալությունը:
www.panarmenian.net
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: