Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է "Սիստեմա" ԲՖԿ-ի տնօրենների խորհրդում
Քսան հազար դոնոր
01 Հուլ 2011  
01.07.2011  |  23:35   |   Քաղաքական

Քոչարյանն այսօր Քլինթոնի հետ չի հանդիպել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նվիրված 2rd.am կայքի այսօրվա գլխավոր լուսանկարը հետաքրքիր աժիոտաժ է առաջացրել որոշ շրջանակներում: Ինչպես տեսնում եք ստորեւ բերված լուսանկարում, առաջին էջին պատկերված են Քոչարյանն ու ԱՄՆ նախկին նախագահ Քլինթոնը, որպես ամսաթիվ նշված է այսօրվա օրը, իսկ որպես վերնագիր` "Քոչարյան եւ Քլինթոն. հանդիպում ԱՄՆ-ում": Կայքի առանձնահատկություններին ծանոթ մարդիկ գիտեն, որ այստեղ ներկայացվում են նախորդ տարիներին տեղի ունեցած որեւէ իրադարձություն: Իսկ առաջին էջին պարզապես նշվում է այսօրվա օրը` որպես ընթացիկ ամսաթիվ:

Նյութի հղման վրա սեղմելիս կարելի է հասկանալ, որ հիշյալ հանդիպումը տեղի է ունեցել ուղիղ 11 տարի առաջ: Սակայն Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններն այնպիսի արագ տարածում են գտնում, որ սույն լուսանկարն իր վերնագրով շատ շատերի կողմից ընկալվել է որպես հենց նոր տեղի ունեցած իրադարձություն: Իհարկե ինքնին անհասկանալի է, թե ինչ ունեին քննարկելու այսօր երկու նախկին նախագահները, բայց այն, որ նույնիսկ այս ակնհայտ իրողությունը չի արգելակել ձեւավորվող "պանիկան", ինքնին հետաքրքրական է: Իհարկե Քոչարյանը կարող է հանդիպել տարբեր գործիչների հետ, եւ որքան տեղյակ ենք` այդպես էլ անում է, բայց սա գոնե այդ դեպքը չէ:

Top-News.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: