20.04.2005. Հայոց Ցեղասպանությունը դարձել է մեր ժամանակների
20.04.2005. Թուրքիայի դիրքորոշումը Հայկական Հարցում դիվանագետների է
23 Ապր 2012  
23.04.2012  |  10:39   |   Համացանց

20.04.2005. Քոչարյանը հորդորում է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը կոչ արեց Թուրքիային միանալ անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանդը որպես ցեղասպանությունը ճանաչող երկրներին: 

Հայաստանի նախագահի համոզմամբ, Թուրքիայի կողմից նման քայլը խիստ կարեւոր է հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման գործում: 

Հայաստանի նախագահը "Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները" միջազգային համաժողովի իր ելույթում շեշտեց. - "Ճանաչումը կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների համար, քանի որ կտա մեր երկու ժողովուրդների միջեւ առկա բազմաթիվ հարցերի պատասխաններ եւ հնարավորություն կընձեռի նայել դեպի ապագա":

"Մենք հիշում ենք անցյալը ցավով, բայց՝ առանց ատելության", - շարունակեց Հայաստանի նախագահը։ - "Մեզ համար դժվար է ընկալել թուրքական կողմի արձագանքը, որ արտահայտվում է ոչ միայն անցյալի հերքմամբ, այլեւ՝ ներկա Հայաստանի շրջափակմամբ։ Մենք բախվել ենք իմաստավորում պահանջող պարադոքսի։ Չարացած է ողբերգական անցյալի համար պատասխանատու կողմը, այլ ոչ թե զոհը"։

Հայաստանի նախագահը վերահաստատեց, որ Հայաստանը եւ հայկական սփյուռքը շարունակելու են հետամուտ լինել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: 

"Այսօր ակնհայտ է, որ Հայկական հարցը քայլ առ քայլ ազատվում է աշխարհաքաղաքական շահերի պատանդը լինելուց, եւ Հայաստանի Հանրապետության գոյությունը լավագույն երաշխիքն է մեր արդար շահերի պաշտպանության ճանապարհին հաջողության հասնելու գործում", - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - "Մենք վստահ ենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կօգնի Թուրքիային հաշտվել իր իսկ անցյալի հետ, հաղթահարել մի բարդույթ, որ սերնդեսերունդ փոխանցվելով նորանոր կնճիռներ է ստեղծում հարեւան մեր ժողովուրդների հարաբերություններում":

"Մեր հիմնական հարցը Ցեղասպանության ընդունման եւ դատապարտման հարցն է, որ դրվում է Թուրքիայի առջեւ", - "Ազատություն" ռադիոկայանին ասաց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյնաը, ով նույնպես մասնակցում է համաժողովին: - "Ապագա խնդիրները՝ փոխհատուցումը նյութական եւ տարածքային, թողնենք ապագային: Այսօր պետական մակարդակի բարձրացնել եւ այդպիսի խնդիրներ դնել հարեւան պետության առջեւ, որը դիվանագիտական հարաբերություններ չունի [Հայաստանի հետ], գտնում եմ վաղաժամ": 

Համաժողովի մի քանի տասնյակ մասնակիցների թվում են նաեւ Թուրքիայի ներկայացուցիչներ: Միացյալ Նահանգներում բնակվող, ազգությամբ թուրք Թաներ Աքչամը իր ելույթում ասաց. - "Եթե Թուրքիան ուզում է դառնալ ժողովրդավարական պետություն, պետք է ընդունի անցյալի սխալները եւ փոխհատուցի դրանք: Թե ինչ տեսք կունենա այդ փոխհատուցումը ՝ երկու հասարակությունները պետք է որոշեն":

Իսկ Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Մուրադ Բելգեն իր ելույթում ասաց, թե ինքը խնդիր չունի ընդունելու անցյալի սխալները: 

"Անցել է այն ժամանակը, երբ պատմաբանները պետք է հավաքվեին եւ հետազոտություն անցկացնեին", - ասաց Բելգեն: - "Ամեն ինչ արդեն հայտնի է: Ինձ համար տեղեկատվություն ստանալու խնդիր չկա":

Հարցին, թե արդյո՞ք Թուրքիան երբեւէ կընդունի Հայոց ցեղասպանությունը, Բելգեն պատասխանեց. - "Այո, ես վստահ եմ, որ ի վերջո, կընդունի":

Ռուզաննա Ստեփանյան եւ Աննա Սաղաբալյան
www.azatutyun.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: