18.09.2006. Բացվեց ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ երրորդ Համաժողովը
18.09.2006. Հայաստանը նայում է դեպի ապագա, բայց մտադիր չէ հրաժարվել
26 Սեպ 2012  
26.09.2012  |  13:23   |   Համացանց

18.09.2006. ԼՂՀ միջազգային ճանաչումը պետք է թիվ մեկ գերխնդիրը լինի ողջ հայության համար

PanARMENIAN.Net - "Արցախյան հերոսամարտը եւ դրան հաջորդած բանակցային գործընթացը Անկախության մեր տարիների անբաժանելի տարրն է", - հայտարարել է Հայաստանի նախագահՌոբերտ Քոչարյանը Հայաստան-Սփյուռք երրորդ համաժովի բացմանը: Նա նշել է, որ մենք ունեցել ենք բանակցային գործընթացի բազմաթիվ ելեւէջներ: "Մի քանի անգամ մոտ էինք պայմանագիր կնքելուն, որը կամրագրեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Ափսոսանքով եմ ասում, որ դա չհաջողվեց", - նշել է Ռ.Քոչարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտություն չկա, քանի որ պատերազմի դեպքում հաղթանակը նվաճվում է ժողովրդի ոգով եւ մարտունակ բանակով, այլ ոչ թե հայտարարություններով:

"Մեր դիրքորոշումը հետեւյալն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն անվիճելի փաստ է: Նրա կազմավորման իրավական հիմքերն` անխոցելի: Երկրի տնտեսությունը զարգանում է կայուն, խորանում են ժողովրդավարական բարեփոխումները: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն իրագործեց եւ պաշտպանեց ինքնորոշման իր իրավունքը եւ այսօր արդյունավետ պետական շինարարության գործընթացում է: Արցախում ձեռք բերված այս նվաճումներից հրաժարվելու մտադրություն ոչ ոք չունի: Ազգային թիվ մեկ գերխնդիր պետք է դիտվի ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համահայկական ջանքերի գործադրումը",-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: