Այց երկու արաբական երկիր
"Չարացած է պատասխանատու կողմը, ոչ թե զոհը"
21 Ապր 2012  

Լավ ավանդույթ` շաբաթօրյակ

Ապրիլի երկրորդ շաբաթվա ավարտը սովորաբար նշանավորվում է շաբաթօրյակներով: Այդպես էր խորհրդային տարիներին, այդպես է նաև դրանից հետո: Սա այն եզակի լավ ավանդույթներից մեկն է, որ մեր անկախ պետությունը փոխ առավ Խորհրդային երկրից: Մաքրել շրջապատը, հոգ տանել շրջակա բնության մասին, կազմակերպել ծառատունկեր ու բնապահպանական այլ միջոցառումներ: Ահա շաբաթօրյակ կոչվող այն համաքաղաքային միջոցառումը, որին սիրով են մասնակցում թե քաղաքացիները և թե հասարակական կազմակերպությունները, մշակույթի ու գիտության գործիչները:

2006 թվականի ապրիլի 15-ի համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահը ծառեր է տնկել "Հաղթանակ" զբոսայգու բարեկարգվող հատվածներից մեկում:

Լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հանրապետությունում անտառների վերականգնման աշխատանքները եւ այդ ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: