11.05.2006. Президент Армении пожелал морякам "Киликии" скорейшего
14.05.2004. ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
19 Մայ 2012  
19.05.2012  |  14:10   |   Համացանց

09.05.2007. Լեգենդար "Կիլիկիան" հունիս-հուլիսին դարձյալ ջուրը կիջեցվի

Լեգենդար "Կիլիկիա" առագաստանավը, որը 2004-2006թթ. աննախադեպ նավարկություն իրականացրեց Եվրոպայի 7 ծովերով, շուտով դարձյալ ջուրը կիջեցվի և իր հանգրվանը կգտնի Սևանա լճում:
 
ՙԿիլիկիայի՚ անձնակազմն արդեն ձեռնամուխ է եղել նավի վերականգնման աշխատանքներին: Նավարկությունից վերադառնալուց հետո նավն արդեն մի քանի տարի ՙմեծ ջուր՚ չի տեսել և ՙծով՚  դուրս գալուն լուրջ նախապատրաստման կարիք ունի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել է առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը, ՙԿիլիկիային՚ նոր շունչ հաղորդելը հնարավոր է դարձել ռուսաստանցի մի խումբ հայ գործարարների շնորհիվ, որոնք էական ռեսուրսներ են հատկացրել դրա համար: Նավապետի հավաստմամբ, աշխատանքների ավարտից հետո, արդեն հունիսի վերջին` հուլիսի սկզբին առագաստանավը Երևանից կփոխադրվի Սևան, որտեղ նավի համար կառանատեղ կնախապատրաստվի:
 
Նշենք, որ այն բանից հետո, երբ "Կիլիկիան" իր գործն արեց, նավը և դրա անձնակազմը հայտնվեցին դժվարին կացության մեջ: Այդուհանդերձ, նավը Կիլիկիայի առևտրային նավագնացության յուրօրինակ թանգարանի վերածելու գաղափարի իրագործման համար ֆինանսների բացակայությունը ՙկիլիկիացիների` հուսահատության պատճառ չդարձավ: Այժմ "Կիլիկիա" առագաստանավը հասարակայնությանը և, հատկապես, երիտասարդ սերնդին նվիրելու անձնակազմի այդ նոր երազանքը շատ շուտով կյանքի կկոչվի, ինչպես կյանքի կոչվեց դեռ 80-ականների կեսերին մի խումբ էնտուզիաստների մտահղացմամբ նավի կառուցման գաղափարը: Ի դեպ, մայիսի վերջին ծովային հետազոտությունների "Այաս" ակումբը կնշի լեգենդար առագաստանավի շինարարության մեկնարկի 20-ամյակը:

www.arminfo.info

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: