

Հարգելի այցելու,
2rd.am-ի խմբագրակազմի ջանքերով և Ռոբերտ Քոչարյանի ֆան ակումբի անդամների աջակցությամբ ձեռք ենք բերել տպագիր հոդվածների և տարբեր տարիներին կատարված նկարահանումների մի մեծ պահոց, որի նյութերը խիստ հետաքրքիր են ու արժեքավոր: Մտադիր ենք դրանք կայքում զետեղել ողջ տարվա ընթացքում, և սա այդ շարքի առաջին հրապարակումն է: Ուրախալի է, որ մեզ արդեն նյութեր են ուղարկում նաև Արցախից, և առաջինը "ԼՂ հանրապետություն" թերթում հարցազրույց է հայկական երկրորդ հանրապետության այն ժամանակվա վարչապետ, լուսահոգի Լեոնարդ Պետրոսյանի հետ: Ու քանի որ Ղարաբաղում սպասվում էին նախագահական ընտրություններ, Լ. Պետրոսյանը հարցազրույց է տվել որպես նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ: Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով, քանի որ նախընտրական իրարանցումի որոշ դրվագներ, հատկապես չընտրված թեկնածուների ծրագրերին վերաբերող հատվածներն այսօր արդեն ժամանակավրեպ ու անհետաքրքիր են դարձել: Դրա փոխարեն չափազանց հետաքրքիր և ուշագրավ են այն հատվածները, որտեղ Լ. Պետրոսյանը գնահատում է թեկնածու Ռոբերտ Քոչարյանին` որպես մարդու և որպես քաղաքական գործչի: Զինակից ընկերն ու շտաբի պետը Ռ. Քոչարյանին տալիս է բնորոշումներ, որոնց ճշմարտացիության մեջ հետագա տասնամյակում համոզվեցին թե Ղարաբաղի և թե Հայաստանի Հանրապետության բնակչության լայն շրջանակները:
***
Լեոնարդ Պետրոսյան: "Ռոբերտ Քոչարյանը հեռուն է տեսնում"
"ԼՂ Հանրապետության" թերթի գլխավոր խմբագիր Մ.Հովհաննիսյանի հարցերին պատասխանում է ԼՂՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Լեոնարդ Պետրոսյանը:
- Պարոն Պետրոսյան, դուք և Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ, հին հայկական բառով ասած լծակիցներ եք: Երևի պատահական չէ, որ դուք եք ղեկավարում Ռ.Քոչարյանի ընտրարշավը: Ինչպե՞ս կբնութագրեք նրան` որպես քաղաքական գործչի և մարդու:
- Սկսած 1989 թվականից` Ռոբերտ Քոչարյանի հետ փաստորեն իրականացնում ենք նույն ծրագիրը` մարտավարական և ռազմավարական առումով: Այս իմաստով մենք իրոք լծակիցներ ենք, այսինքն` քայլում ենք նույն բեռն ուսած և ուղղությամբ:
Ռոբերտ Քոչարյանի մոտ` որպես քաղաքագետի, ի՞նչն է, իմ կարծիքով, գնահատելի: Բոլորս հիշում ենք Շարժման ոչ հեռավոր տարիները: Ամեն ինչ նոր էր, անսպասելի, խորհրդային պրակտիկային անհարիր: Մեր զրույցների ժամանակ ես այն տպավորությունն էի ստանում, որ նա, կարծես, նախօրոք կանխագուշակել է այդ ամենը, իրականություն է դառնում այն, ինչ մտովի պատկերացրել է: Արագ փոփոխվում էին իրավիճակները` իրենց նորությամբ շփոթության մեջ գցելով խորհրդային իշխանություններին, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր տարերքի մեջ էր` ինչպես ձուկը ջրում:
Քաղաքական իրադարձությունների իր գնահատականները կտրուկ էին, երբեմն` դաժան, առանց երկիմաստության: Դրանք համարձակ մտքեր էին: Ռ.Քոչարյանը հանդես էր բերում քաղաքացիական քաջություն: Հիշենք, թեկուզև, տեղական հեռուստատեսությամբ հեռարձակված Ռ.Քոչարյան-Ա.Ղուկասյան երկխոսությունը: Առանց երկնչելու նա դատապարտում էր հատուկ գրության ռեժիմն ու նրա իրականացնողներին: Արդյունքը հայտնի է` Ա.Ղուկասյանն արժանացավ "ժամանակավոր մեկուսարանի" ռեժիմին`Դոնի Ռոստովում, իսկ Ռ.Քոչարյանը հարկադրված էր ընդհատակ անցնել:
Մեկ ուրիշ, իմ կարծիքով, բնորոշ հատկանիշ`չի սիրում իրեն կեղծել, ֆիզիկապես չի տանում զանգվածին "դուր գալու" կեցվածքը և չի թաքցնում արհամարհանքը նմանների հանդեպ: Նա խիզախում է ասելու այն, ինչը, իր խորին համոզմամբ, ճշմարիտ է համարում, բայց ինչը կարող է դուր չգալ մեծամասնությանը: Նրա զինանոցից իսպառ բացակայում է ամբոխավարությունը, պոպուլիզմը: Դրա համար նա ոմանց թվում է կոշտ:
Նորից եմ կրկնում` Ռ.Քոչարյանն ասում էր ոչ թե այն, ինչ ժողովուրդը կուզենար լսել, այլ այն ճշմարտությունը, որն իրադարձությունների խորքային շերտում է գտնվում և դեռևս դուրս չի եկել երես:
Հիշենք Շարժման առաջին տարիները: Ռոբերտ Քոչարյանն անընդհատ այն միտքն էր բորբոքում, որ պետք է զինվել, որ օրեցօր անխուսափելի է դառնում զինված ընդհարումը "կողմերի" միջև: Դեպքերի հետագա ընթացքն ապացուցվեց, որ նա իրավացի էր:
Անհասկանալի մնալու, չըմբռնված լինելու, և հետևաբար` մեկուսացման դատապարտվելու հեռանկարը նրան երբեք չի վախեցրել և ետ չի պահել ողջ ճշմարտությունն ասելու անհրաժեշտությունից: Երբ քաղաքական գործիչը մտահոգված է "դուր գալու" և այդպիսով` իր վարկանիշը պահելու հոգսերով, նման գործիչը դատապարտված է:
Կուզենաի ընդգծել Ռ.Քոչարյանի անձնական քաջությունը ևս. Նա անձամբ մասնակցել է ռազմական և մարտական այն գործողությունների մշակմանն ու իրականացմանը, որոնք ճակատագրական էին Արցախի համար: Օրինակ` Շուշիի գրավումը:
Մտովի վերադառնանք 1992թ. ամառը: Դա Շարժման ամենածանր և օրհասական շրջանն էր: Ռազմաճակատում մեր բանակը նահանջում էր, թշնամուն էին հանձնել Շահումյանն ու Մարտակերտի շրջանի մեծ մասը, Ասկերանի ուղղությամբ հակառակորդը փորձում էր ճեղքել ռազմաճակատը և մոտենալ Ստեփանակերտին:
Ստանձնելով Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը` Ռ.Քոչարյանը կարողացավ համախմբել հանրապետության մարդկային և նյութական ռեսուրսները և դիմակայել թշնամուն: Այդ ծանր օրերին իր համախոհների հետ միասին ձեռնամուխ եղավ անջատ-անջատ ֆիդայական ջոկատները մեկ ընդհանուր հրամանատարության տակ միավորելու և այսպիսով ԼՂՀ Պաշտպանության բանակը կազմավորելու` պատմականորեն անհրաժեշտ, այո, պատմականորեն անհրաժեշտ գործին: Հենց այդ ժամանակ դրսևորվեցին Ռ.Քոչարյանի կազմակերպչական ընդունակությունները, մարդկանց համախմբելու, միավորելու, նպատակին հասնելու համար զիջումների գնալու, գլխավոր նպատակը հետևողականորեն իրականացնելու վճռականություն: Այդ օրերին Ռ.Քոչարյանը հանդես բերեց քաղաքական կամք:
Նա ոչ միայն կոշտ քաղաքագետ է, այլև հանգամանքների թելադրանքով ցուցաբերում է ճկունություն և ընդդիմության նկատմամբ հանդուրժողականություն: Եթե գործը պահանջում է`նա կարող է զիջումների գնալ: Սկզբում որպես Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, ապա` ԼՂՀ նախագահ, անցնելով ռազմաքաղաքական փորձությունների միջով, Ռոբերտ Քոչարյանը մեր աչքերի առջև հասունացավ և դարձավ պետական հմուտ գործիչ:
- Տնտեսական այն ծրագիրը, որը ներկայումս իրականացվում է, արդյոք, էական փոփոխություններ կկրի՞ առաջիկա տարիներին: Իհարկե, այն դեպքում, եթե ներկա ընտրություններին Ռ.Քոչարյանը հաղթող ճանաչվի: Ներկայացրեք, խնդրեմ, դրանք:
- Ներկայումս իրականացվող տնտեսական ծրագիրը մշակվել է Ռ.Քոչարյանի հանձնարարությամբ ու մասնակցությամբ: Դա "Արցախ" ծրագիրն է, որը կոչված է վերականգնելու պատերազմի հետևանքով ավերված բնակավայրերը, հաղթահարելու նախկին տնտեսական կառույցների փլուզման և շուկայական հարաբերությունների ստեղծման ճանապարհին ծառացած սոցիալ-տնտեսական անխուսափելի դժվարությունները և, ի վերջո, ապահովելու ժողովրդավարական պետության պայմաններում տնտեսական առաջընթաց` խարսխված ազատ ձեռներեցության վրա:
"Արցախ" ծրագիրը նախատեսված է իրագործել մինչև 2005 թվականը: Դա համապարփակ ծրագիր է, որի իրագործման գլխավոր պայմանը ֆինանսավարկային աղբյուրների ապահովումն է: Լինելով ՀՀ հատուկ ծրագրերի վարչության պետ` անձամբ ղեկավարել եմ ծրագրերի մշակումը, ուստի` ինձ համար հարազատ ծրագիր է, և հասկանալի է իմ շահագրգռվածությունը այն իրականացնելու գործում: Հենց "Արցախ" ծրագիրն է դրված ներկա իշխանությունների տնտեսական քաղաքականության հիմքում:
Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, մեր ծրագիրը փուլային` էտապային բնույթ է կրում, այսինքն` մենք առաջ ենք շարժվում սահուն, առանց կտրուկ շրջադարձերի, գուցե փոքր-ինչ դանդաղ, բայց` առանց սոցիալական և այլ բնույթի ցնցումների: Որդեգրելով այդ մարտավարությունը` մենք հաշվի ենք առել այն առանձնահատկությունները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի ռազմական և տնտեսական ագրեսիայի հետևանքով:
Ընտրողների հետ հանդիպումներում Ռ.Քոչարյանը մշտապես նշում է, որ բոլոր այն որոշումները, տնտեսական ծրագրերը, որոնք նախատեսված են իրագործել վերջին երկու տարում, հիմնականում իրականացվել են: Այնպես որ, տնտեսական վերափոխումների ծրագրով մենք առաջ ենք շարժվում ըստ ժամանակացույցի: Արդեն մամուլում հրապարակվել են ԼՂՀ նախագահի թեկնածու Ռ.Քոչարյանի ընտրական ծրագրերը: Նրա սոցիալ-տնտեսական մասը, ըստ էության, "Արցախ" ծրագրի շարունակությունն է` գալիք հինգ տարվա կտրվածքով:
Հուսանք, որ Ռ.Քոչարյանն առաջիկա ընտրություններում հաջողության կհասնի, և մենք հնարավորություն կունենանք շարունակելու "Արցախ" ծրագրի իրականացումը:
- ԼՂՀ նախագահի ընտրությունները բուռն արձագանք են գտել Ադրբեջանում և Մինսկի խմբի մեջ ընդգրկված երկրներում: Մենք գտնում ենք, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները մեր պետականության կայացման գործընթացի շարունակությունն են: Մինչդեռ միջազգային արձագանքներում այն բնութագրվում է որպես բանակցային գործընթացն արգելակող իրադարձություն: Ինչպե՞ս կբնութագրեիք այն դուք:
- Փոքր-ինչ հեռանալով հարցի պատասխանից` ուզում եմ այն միտքն ընդգծել, որ վարչական որևէ միավորի իշխանությունները ճշմարիտ լիազորություններով են օժտվում, եթե նրանք ընտրվել են ժողովրդի կողմից, ժողովրդավարական հիմունքներով: Ըստ Ադրբեջանի արտգործնախարար Հասան Հասանովի կամ նախագահ Հեյդար Ալիևի` արտաքին քաղաքական հարցերի գծով խորհրդական Վաֆա Գուլուզադեի`Լեռնային Ղարաբաղում լեգիմիտիվ կարող են ճանաչվել միայն Ադրբեջանի կողմից նշանակված իշխանությունները:
Համաշխարհային պրակտիկայում օրինավոր-լեգիմիտիվ են ճանաչվում միայն ժողովրդավարական հիմունքներով, ժողովրդի կողմից "նշանակված" իշխանությունները, ուստի և` Ադրբեջանի քաղաքական իմպերատիվն անընդունելի է:
Նախագահի թեկնածու Ռ.Քոչարյանը ընտրողների հետ հանդիպումներում անպայման ընդգծում է , որ այսօր ամենից կարևորն այն է, որ տեղի ունենա ԼՂՀ նախագահական ընտրությունները: Նա այդ ընտրությունները գնահատում է որպես մեր ազգային-ազատագրական պայքարի շարունակություն, որպես մեր պետականության կայացման առաջընթաց քայլ:
Իմ ցանկությունն է, որ Ռ.Քոչարյանը հավաքի ձայների առավելագույն մեծամասնությունը: Դրա մեջ ես տեսնում են ժողովրդական կամքի նոր արտահայտություն` հանուն այն մեծ նպատակի, որի համար ժողովուրդը ոտքի է կանգնել 1988 թվականին, և որի առաջամարտիկն է Ռոբերտ Քոչարյանը:
Նախագահական ընտրությունների անցկացման առթիվ մի շարք պետությունների դժգոհությունն ու անհանգստությունը զուրկ են որևէ հիմքից: Ռ.Քոչարյանի բնութագրությամբ, ներկա ընտրությունները ժողովրդական հանրաքվե է հանուն իր անկախության, իր պետականության:
Հ. Հասանովն ու Վ. Գուլուզադեն առիթ ու անառիթ հայտարարում են, որ իբր Լեռնային Ղարաբաղում հաստատվել է Հայաստանից ներմուծված ապօրինի ռեժիմ: Թող այս ընտրությունները դառնան վճռական մերժում նման հերյուրանքների, որ Արցախի ժողովուրդը և նրա կողմից ընտրված նախագահը երբեք չեն շեղվի իրենց ընտրած պատմական ուղուց: Ժողովրդավարական հիմունքներով ընտրված նախագահն ավելի մեծ հնարավորություն կունենա ազատ և վճռական հանդես գալու միջազգային ասպարեզում:
Օրերս ես հանդիպում ունեցա զոհված ազատամարտիկների ծնողների հետ: Նրանք հայտարարեցին, որ կպաշտպանեն նախագահի թեկնածու Ռ.Քոչարյանին, կշարունակեն այն գործը, հանուն որի զոհվել են իրենց որդիները: Ես հիշեցի մեր պայքարի մեկ այլ հուզիչ դրվագ: 1991թ. Կրկժանում զոհվել էին երկու եղբայրներ: Մի խումբ ղեկավար աշխատողների հետ, այն ժամանակ ես մարզգործկոմի նախագահ էի, գնացինք ցավակցություն հայտնելու զոհվածների հարազատներին: Որդեկորույս մայրը դիմելով մեզ` խնդրեց, որ իրեն տան իր զոհված որդիների զենքը` նրանց պայքարը շարունկելու համար:
Ինչ վերաբերում է հարցին, որ նախագահական ընտրությունները կարող են խանգարել բանակցային գործընթացին, ապա մեզ թվում է, որ ժողովրդի քվեն ստացած նախագահն իրեն ավելի անկաշկանդ է զգալու այս կամ այն վճիռը կայացնելու համար: Ադրբեջանի` առավել կոշտ դիրքորոշում ունեցող պետական գործիչները շատ լավ են հասկանում, որ նախագահական ընտրություններ անցկացնելով` մենք մի քար էլ ենք ավելացնում մեր պետության կառուցման գործին: Ի դեպ, հենց Շարժման սկզբից ազգային նպատակին ուղղված մեր քայլերը միշտ էլ մեկնաբանվել են` բարեմիտ բառերի ծխածածկույթով, որն ըստ էության, ուղղված է եղել մեր վրա ճնշում գործադրելու և դրանով իսկ մեր շարժումը ձախողելու նպատակին: Հին երգ է:
- Եթե Ռ.Քոչարյանը դառնա ԼՂՀ նախագահ, ապա կարող եք նշել կոնկրետ ժամանակահատված, երբ կլուծվեն գործազրկության, սոցիալական բարելավման հիմնախնդիրները:
- Որպես տնտեսագետ, կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ առաջիկա 5 տարիների համար նախատեսված Ռ.Քոչարյանի ծրագիրը գիտականորեն հաշվարկված և իրատեսական ծրագիր է: Դա վերաբերվում է ծրագրի բոլոր բաժիններին, այդ թվում` սոցիալական ծրագրին նվիրված բաժնին: Անշուշտ 5 տարում հնարավոր չի լուծել սոցիալական ոլորտին վերաբերվող բոլոր հիմնախնդիրները, ասենք` գործազրկությունը, կամ անհնարին է որոշ սոցիալական խմբերի կարիքներն արմատապես լուծել: Գոյություն չունի այն կախարդական ձողիկը, որի մեկ հարվածով կարելի լինի պրոբլեմային խնդիրները վճռել: Մենք այդպիսի խնդիրներ չենք էլ դնում: Պարոն Քոչարյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս նշել է, որ սոցիալական հիմնախնդիրներն իր ծրագրի էական մասն են կազմում, և դրանք հետևողականորեն կլուծվեն աշխատավարձերի բարձրացման և այլ միջոցառումների շնորհիվ:
Սովորաբար մեր հերթական հարցման արդյունքները ներկայացնելիս վերնագիր ենք ընտրում հարցվածներից որևէ մեկի ստույգ ու շատ բան բնորոշող արտահայտությունը: Մեր հերթական հարցումը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, նկարահանվել է հունիսի 7-ին, Երևանում:
ԴԻՏԵԼ
Հերթական անգամ ներկայացնում ենք մեր հարցումների արդյունքները, որոնք կրկին ու կրկին փաստում են, թե որքան շատ են մարդիկ, ովքեր թե իրենց և թե երկրի ապագայի հույսերը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Նկարահանումներն իրականացվել են մայիսի 21-ից 25-ը, Երևանում:
ԴԻՏԵԼ
Գուցե մոտեցող ներքաղաքական իրադարձություններն են քաղաքացիներին ստիպում ավելի կողմնորոշված պատասխաններ տալ: Համենայն դեպս, մեր հարցումների ընթացքում գնալով ավելի քիչ են հնչում` "դեռ չգիտեմ", "ոչ մեկին", "ինձ համար միևնույն է" ու այս կարգի այլ պատասխաններ և գնալով ավելի շատ` "Ռոբերտ Քոչարյանին" պատասխանը: ԴԻՏԵԼ
Հերթական անգամ ներկայացնում ենք մեր հարցումների արդյունքները, որոնք կրկին ու կրկին փաստում են, թե որքան շատ են մարդիկ, ովքեր թե իրենց և թե երկրի ապագայի հույսերը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Նկարահանումներն իրականացվել են մայիսի 21-ից 25-ը, Երևանում:
ԴԻՏԵԼ
Ներկայացնում ենք մեր հերթական հարցումների արդյունքները: Ուշադրություն դարձրեք հանգամանքին, թե ամառվա այս շոգին, փոքր ինչ հոգնած ու տապից ընդարմացած մարդիկ ինչպես են թարմանում ու ոգևորվում, երբ խոսում են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների ձեռքբերումների մասին: Ավելացնենք, որ նկարահանումները կատարվել են հունիսի 20-ին և 21-ին, Երևանում: ԴԻՏԵԼ
Սովորաբար մեր հերթական հարցման արդյունքները ներկայացնելիս վերնագիր ենք ընտրում հարցվածներից որևէ մեկի ստույգ ու շատ բան բնորոշող արտահայտությունը: Մեր հերթական հարցումը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, նկարահանվել է հունիսի 7-ին, Երևանում:
ԴԻՏԵԼ
Մեր հերթական հարցումները նորից ու կրկին ցույց են տալիս, որ ավելի ու ավելի շատ մարդ է երկրի զարգացման ապագայի հույսերը կապում Ռոբերտ Քոչարյանի` գործուն քաղաքականություն վերադարձի հետ: Նկարահանումները կատարվել են մայիսի 15-19-ը, Երևանում:
ԴԻՏԵԼ
Ներկայացնում ենք մեր հերթական հարցումների արդյունքները: Ուշադրություն դարձրեք հանգամանքին, թե ամառվա այս շոգին, փոքր ինչ հոգնած ու տապից ընդարմացած մարդիկ ինչպես են թարմանում ու ոգևորվում, երբ խոսում են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների ձեռքբերումների մասին: Ավելացնենք, որ նկարահանումները կատարվել են հունիսի 20-ին և 21-ին, Երևանում:
ԴԻՏԵԼ
Գուցե մոտեցող ներքաղաքական իրադարձությունները` երկու համապետական ընտրություններն են քաղաքացիներին ստիպում ավելի կողմնորոշված պատասխաններ տալ: Համենայն դեպս, մեր հարցումների ընթացքում գնալով ավելի ու ավելի քիչ են հնչում` "դեռ չգիտեմ", "ոչ մեկին", "ինձ համար միևնույն է" ու այս կարգի այլ պատասխաններ և գնալով ավելի ու ավելի շատ` "Ռոբերտ Քոչարյանին" պատասխանը: ԴԻՏԵԼ