

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի ՈՐՈՇՈՒՄԸ
ԼՂՀ-ում աշխատանքի վարձատրության նվազագույն բյուժետային չափի, հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին
Հաշվի առնելով գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է.
1. 1993թ. ապրիլի 1-ից ԼՂՀ-ում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 3000 ռուբլի:
Բնակչության ինդեքսավորման ենթակա մնացած եկամուտների նկատմամբ կիրառել հետևյալ գործակիցները.
բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների համար՝ 1.5 /նշված գործակցով բարձրացումը տարածել նաև լուսավորության, առողջապահության, գիտության և մշակույթի հիմնարկների աշխատողների համար սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների համար սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա/,
ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի համար՝ 1.5, դրանք սահմանելով՝
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում՝ 17 ռուբլի 56 կոպեկ
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում. 36 ժամյա աշխատանքային շաբաթ՝ 19 ռուբլի 50 կոպեկ, 30 ժամյա աշխատանքային շաբաթ՝ 23 ռուբլի 50 կոպեկ:
1993թ. մայիսի 1-ից ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 5300 ռուբլի: Հիշյալ բնակավայրերում բնակվող քաղաքացիների ինդեքսավորման ենթակա մնացած եկամուտների նկատմամբ կիռարել հետևալ գործակիցները.
բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների համար՝ 1.65 /նշված գործակցով բարձրացումը տարածել նաև լուսավորության, առողջապահության, գիտության և մշակույթի հիմնարկների աշխատողների համար ԼՂՀ ՊՊԿ-ի կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա/
ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի համար՝ 1.65, դրանք սահմանելով՝
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում՝ 19 ռուբլի 42 կոպեկ
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում. 36 ժամյա աշխատանքային շաբաթ՝ 21 ռուբլի 56 կոպեկ, 30 ժամյա աշխատանքային շաբաթ՝ 36 ռուբլի 62 կոպեկ:
2. Վերոհիշյալ բնակավայրերում աշխատանքային կենսաթոշակների և մինչև 17 տարեկան /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար՝ մինչև 18 տարեկան/ երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների նկատմամբ 1993թ. մայիսի 1-ից կիրառել 10 տոկոսի հավելում:
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում լրիվ աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակների չափերին սահմանել 1000-ական ռուբլի հավելում:
3. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամների տրվող կենսաթոշակների, ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների, ինչպես նաև՝ հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող սոցիալական կենսաթոշակների չափերին սահմանել հավելումներ՝
ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում՝ տարիքային աշխատանքայն կենսաթոշակներին, ոչ լրիվ աշխատանքային ստաժ ունեցող 1-ին խմբի հաշմանդամներին, ծերության, սոցիալական, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամներին տրվող սոցիալական կենսաթոշակներին և հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող կենսաթոշակներին՝ 700 ռուբլի,
ոչ լրիվ աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև սոցիալական կենսաթոշակ ստացող 2-րդ խմբի հաշմանդամներին՝ 500 ռուբլի,
ոչ լրիվ աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև սոցիալական կենսաթոշակ ստացող 3-րդ խմբի հաշմանդամներին՝ 300 ռուբլի:
4. Կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին նշականված սոցիալական կենսաթոշակներին վճարել փոխհատուցում՝ այն հաշվով, որ
ա/ ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար փոխհատուցմամբ հանդերձ կազմեն սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 120 տոկոսը:
5. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին վճարել փոխհատուցում՝ 700 ռուբլի, բացառությամբ այն անձանց, ովքեր ստանում են ԼՂհ տարածքում գործող օրենքին համապատասխան այլ կենսաթոշակներ:
6. ԲՈՒՀ-երի ուղանողների կենսաթոշակը սահմանել ամսական 2475 ռուբլու չափով, գերազանց առաջադիմություն ունեցողներինը՝ 3000 ռուբլու, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներինը՝ 1500 ռուբլու, դաս ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներինը՝ 1500 ռուբլու չափով: Անկախ գերտեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել ամսական 4000 ռուբլու, իսկ դոկտորականներինը՝ 6000 ռուբլու չափով:
7. Մինչև 17 տարեկան /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար՝ մինչև 18 տարեկան/ երեխաների համար տրվող ամենամսյա նպաստի չափն ավելացնել յուրաքանչյուր երեխայի համար 110-ական ռուբլով /փոխհատուցում հացի գնի բարձրացման կապակցությամբ/, սահմանելով այն 760 ռուբլի:
8. Մինչև 17 տարեկան 3 և ավելի երեխաներ /սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար՝ մինչև 18 տարեկան/ ունեցող ընտանիքների համար մեկ երեխային տրվող ամսական նպաստի չափը սահմանել 950 ռուբլի:
9. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրա խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում նպաստի չափը բարձրացնել 350 ռուբլով՝ սահմանելով այն 1000 ռուբլի:
10. Մինչև 17 տարեկան / սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար՝ մինչև 18 տարեկան / երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը բարձրացնել 250 ռուբլով՝ սահմանելով այն 750 ռուբլի:
11. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 6000 ռուբլի:
12. ԼՂՀ ՊՊԿ-ի կողմից հաստատված սպայական և ենթասպայական կազմի համար պարենամթերքների փոխհատուցման ամսական չափն ավելացնել 450 ռուբլով:
13. Ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին:
Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուժետային հատկացումների հաշվին:
14. ԼՂՀ ՊՊԿ-ի պլանա-տնտեսական, ֆինանսա-վարկային և սոցիալական զարգացման բաժիններին՝ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված, 5-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետում նախատեսված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցուցակը և ներկայացնել Պաշտպանության պետական կոմիտեի հաստատմանը:
15. 1993 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի 1993թ. փետրվարի 3-ի <Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության և կենսաթոշակների նվազագույն չափերի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի մասին> որոշման 1-ին կետը, 2-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերությունները, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող <Սոցիալական կենսաթոշակների նկատմամբ փոխհատուցումներ սահմանելու մասին> կարգը:
ԼՂՀ ՊՊԿ նախագահ՝ Ռ. Քոչարյան
ԼՂՀ ՆԽ գործերի կառավարիչ՝ Վ. Թովմասյան
ք. Ստեփանակերտ, 29 ապրիլի 1993թ.