11.05.2006. Ռ.Քոչարյանը "Կիլիկիա"-ի անձնակազմին մաղթել է բարեհաջող
11.05.2006. Президент Армении пожелал морякам "Киликии" скорейшего
19 Մայ 2012  
19.05.2012  |  13:50   |   Համացանց

11.05.2006. Մայիսի 28-ին "Կիլիկիան" նորից դուրս կգա բաց ծով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է "Կիլիկիա" առագաստանավի անձնակազմի անդամներին, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Մայիսի 14-ին "Կիլիկիայի" անձնակազմի անդամները մեկնելու են Լոնդոն` նավարկության վերջին փուլին նախապատրաստելու Հարավային Անգլիայի ափերին կառանած "Կիլիկիային": Ռոբերտ Քոչարյանը ծովագնացներին մաղթել է բարեհաջող նավարկություն եւ տունդարձ: Անձնակազմի անդամները երկրի ղեկավարին վստահեցրել են, որ նախորդ նավարկություններում ձեռք բերած փորձը կբավարարի բարեհաջող ընթացք ապահովելուն: Նախագահը "կիլիկիացիներին" տեղեկացրել է, որ Սեւանա լճում նավակառանատեղի կառուցելու շուրջ արդեն բանակցություններ են վարվում արտերկրյա մասնագիտացված ընկերությունների հետ եւ որ կառանատեղիում հանգրվան կունենա նաեւ "Կիլիկիան":

Նշենք, որ մայիսի 28-ին "Կիլիկիան" դուրս կգա բաց ծով Հարավային Անգլիայի ափերից եւ կուղեվովի Ֆրանսիայի Կալե նավահանգիստ: Ապա, Հյուսիսային եւ Բալթիկ ծովերով անցնելուց հետո օգոստոսին "Կիալիկիան" կհասնի Սանկտ-Պետերբուրգ, այնտեղից` դեպի Սեւ Ծով, Փոթիի նավահանգիստ: Հետո առագաստանավը ցամաքով կտեղափոխվի Հայաստան, որտեղ - մյուս տարվա գարնանը կգտնի իր հանգրվանը Սեւանա լճում:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: