Համագարծակցության նոր հիմքեր դրվեցին
Անհեթեթությունների թոփ հնգյակ
28 Մայ 2012  

Մեծագույն հաղթանակին արժանի միջոցառումներ

10 տարի առաջ` 2002 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության տոնի առթիվ ծաղկեպսակ է դրել Սարդարապատի հերոսամարտի հուշապատի առջեւ, այնուհետև մասնակցել հերոսամարտի տոնին նվիրված միջոցառումներին: 
 
Սարադարապատի հերոսամարտի ու Առաջին Հանրապետության տոնը մեր նորանկախ երկրի 20 ամյա պատմության ընթացքում նշվել է երբեմն շուքով ու զինվորական շքերթով, երբեմն էլ անցել է գրեթե անուշադրության մատնվելով: Հայաստանի առաջին իշխանությունները որոշ շրջան փորձում էին մոռացության տալ Առաջին Հանրապետության հետ կապված ցանկացած բան, այդ թվում նաև Հանրապետության տոնը, ինչ է թե դրանով ստպված էին լինելու տուրք տալ նաև Սարդարապատի հերոս, կամ Առաջին Հանրապետության ղեկավար դաշնակցական գործիչներին:

Այդպիսով, հայ ժողովրդի պատմության մեծագույն հաղթանակներից մեկն իր արժանի գնահատումն ու ոգեկոչումը չէր ստանում: Մինչդեռ դժվար է գերագնահատել այդ հաղթանակի արժեքը: Չլիներ Սարդարապատի հաղթանակը, դժվար թե Երևան շտապող թուրքական ուժերը խնայեին արևելահայությանը, և այստեղ ապաստան գտած արևմտահայության վերջին բեկորներին: Իսկ սա նշանակում էր ողջ հայ ժողովրդի բնաջնջում, և դժվար թե դրանից հետո հարկ լիներ մտածել պետականության վերականգնաման մասին: Բայց փառահեղ հաղթանակը Սարդարապատում ու Բաշ Ապարանում հնարավորություն ստեղծեցին կարճ ժամանակ անց հռչակելու Հայաստանի անկախ Հանրապետությունը, այդ պատճառով էլ Մայիսի 28-ը կոչվում է Հանրապետության տոն: 2000-ականների սկզբից, երբ Սարդարապատ եկավ նաև նախագահ Քոչարյանը, տոնն ամեն տարի նշվում է մեծ շուքով, խանդավառությամբ, խնջույքով ու համերգային մեծ ծրագրերով:

Հարգելի այցելու,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև 2002 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 

Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետությունը ծնունդ առավ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի բովում։ Մոտ վեցհարյուրյամյա ընդմիջումից հետո վերականգնված հայկական պետությունը, չնայած իր գոյության կարճ ժամանակահատվածին, նոր ու լուսավոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ։ 

Գոյատեւելով ռազմաքաղաքական բարդագույն իրավիճակում՝ նա երբեմն լուծեց անլուծելի թվացող խնդիրներ եւ սկիզբ դրեց երկրի տնտեսական, իրավական ու գիտակրթական վերածննդին։ Պետականություն կրող ազգի հոգեբանությունն ու գիտակցությունը դարձան սերնդեսերունդ փոխանցվող արժեքներ եւ իրենց դրսեւորումները գտան 1988 ազգային վերազարթոնքում։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս մայիսյան այս մեծ տոնի առթիվ, քանզի ազգային անկախությունը, ժողովրդավարությունն ու ազատությունը մեր ժողովրդի համար արդեն անանց արժեքներ են։ Հայաստանի առաջին Հանրապետությունը հիմքն է ոչ միայն ներկա, այլեւ ապագա հզոր ու բարգավաճ Հայաստանի, որի նկատմամբ ունեցած անսասան հավատով այսօր մենք ապրում եւ աշխատում ենք:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: