Շարլ Ազնավուրն ուրախ էր երկրի առաջընթացի համար
"Կրկնակի ցավով"
19 Ապր 2013  

Մեծանուն նկարչի այցը հայրենիք

2002 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով սփյուռքահայ նկարիչ Ժանսեմը /Հովհաննես Սեմերջյան/ պարգեւատրվել էր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Հանրապետության նախագահի հրավերով այդ օրերին փարիզաբնակ հայտնի նկարիչը զավակների եւ թոռների ուղեկցությամբ Հայաստանում էր: Ապրիլի 25-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան հանձնելով պետական բարձր պարգեւը, երախտագիտությունն է հայտնել անվանի գեղանկարչին՝ իր վերջին երկու տարվա ստեղծագործական աշխատանքի արդյունքը՝ 1915թ. եղեռնը պատկերող երեսունչորս կտավից կազմված նկարաշարը, Ցեղասպանության թանգարանին նվիրաբերելու համար: "Ցեղասպանություն" անունը կրող նկարաշարը թանգարանի բովանդակությանն ու նշանակությունը խիստ համահունչ է ու նոր իմաստ է հաղորդում այնտեղ ցուցադրվող էքսպոնատներին: Հանրապետության նախագահի խոսքով, սփյուռքի մեր մեծանուն արվեստագետների շնորհիվ է նաեւ Հայաստանը ճանաչվում արտերկրում, նրանց ստեղծած մնայուն արժեքների միջոցով է նաեւ օտարերկրացիների մոտ վերաբերմունք ու մթնոլորտ ձեւավորվում մեր երկրի նկատմամբ: 

Հայտնի գեղանկարիչն ասել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ հայրենիքի բարձր պարգեւին, որը ոչ միայն իր աշխատանքի գնահատականն է, այլեւ՝ արժեւորում է ողջ սփյուռքահայությանը: Նա ընդգծել է, որ շատ տպավորված է Հայաստան այցից: "Այսօրվա Հայաստանն ու մայրաքաղաք Երեւանն անհամեմատ ավելի գեղեցկացած են: Երեւանի ճարտարապետական դեմքը չափազանց ինքնատիպ ու գեղեցիկ է դարձել",- նշել է մեծանուն արվեստագետը:

Հանրապետության նախագահը Ժանսեմի ընտանիքին հրավիրել է ավելի հաճախակի այցելել Հայաստան:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: