20.04.2005. Ռոբերտ Քոչարյանը երախտագիտություն է հայտնել այն որոնք են
21.04.2005. Թուրքերը պիտի պատմական պատասխանատվություն ստանձնեն
23 Ապր 2012  
23.04.2012  |  13:48   |   Թերթեր և ամսագրեր

14.04.2005. Միջազգային համաժողով Երեւանում

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված "Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդկային իրավունքներն ու ցեղասպանությունը" միջազգային համաժողովը տեղի կունենա ապրիլի 20-21-ը "Արմենիա - Մարիոթ" հյուրանոցում: Բացման խոսքով հանդես կգան հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը: Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալեսիայի եւ ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, անցումային արդարադատության միջազգային կենտրոնի նախագահ Խուան Մենդեզի ուղերձներից հետո կգումարվի համաժողովի առաջին նիստը, որտեղ զեկուցմամբ հանդես կգան Իռլանդիայի ազգային համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Վիլյամ Շաբասը` "Հանցագործությունները մարդկության դեմ եւ միջազգային իրավունքը" թեմայով, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ, իրավունքի պրոֆեսոր, ՊԵՆ կենտրոնի գլխավոր քարտուղար Ալֆրեդ դե Զայասը` "Մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը", Երուսաղեմի եբրայական համալսարանի հոգեբանության եւ ընտանեկան թերապիայի պրոֆեսոր, Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին` "Ցեղասպանության ժխտումը որպես մարդու իրավունքների շարունակական ոտնահարում":

Երկրորդ նիստում ելույթ կունենան Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ, Վիլյամի եւ Մերիի քոլեջի պրոֆեսոր Ռոջեր Սմիթը` "Հայոց ցեղասպանության կարեւորությունն ու նշանակությունն իննսուն տարի անց", Երուսաղեմի Յադ Վաշեմի, Հոլոքոսթի նահատակների եւ հերոսների հիշատակի հանձնաժողովի նախագահ Եհուդա Բաուերը` "Անցյալ ցեղասպանությունների դասերը որպես ապագա ցեղասպանությունները կանխելու ուղեցույց", ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը` "Երրորդ կողմի ներգրավումը ցեղասպանության կանխման եւ հրահրման հարցում. հայերի ցեղասպանությունը":

Երրորդ նիստում կզեկուցեն Իսրայելի Քնեսեթի անդամ, "Մերեց" շարժման նախագահ Յոսի Սարիդը` "Հրեա ժողովրդի պարտավորություններն այլ զոհերի հանդեպ", Մերի Վաշինգտոնի քոլեջի մարդու իրավունքների պրոֆեսոր, ցեղասպանությունների նախազգուշացման կենտրոնի նախագահ, Կամբոջայի ցեղասպանության հարցերով հիմնադրամի տնօրեն Գրեգորի Սթանթոնը` "Ցեղասպանությանը նպաստող եւ հրահրող գործոնները", Իսրայելի "Բաց համալսարանի" եւ "Քիբուցիմ" քոլեջի պրոֆեսոր Յաիր Օրոնը` "Իմացության տառապանքը. Հոլոքոսթի եւ ցեղասպանության հարցերը կրթական ոլորտում":

Համաժողովի երկրորդ օրը ելույթ կունենան Զորյան ինստիտուտի ցեղասպանությունների բաժնի տնօրեն Վահագն Տատրյանը` "Հանցագործություն մարդկության դեմ. անպատժելիությունն ընդդեմ արդարացի հատուցման", բրիտանական Կոլումբիայի համալսարանի անթրոպոլոգիայի եւ սոցիոլոգիայի բաժանմունքի պրոֆեսոր Ջոն Թորփին` "Ժխտման շարժիչ ուժերը. հաշտեցում անցյալի հետ Թուրքիայում եւ Ճապոնիայում", Դանիայի միջազգային ուսումնասիրությունների դանիական ինստիտուտի Հոլոքոսթի եւ ցեղասպանությունների ուսումնասիրության բաժանմունքի ավագ գիտաշխատող Էրիկ Մարքուսեն` "Ցեղասպանություն Ռուանդայում եւ Սուդանում. ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի արձագանքման համեմատական գնահատականը", Քլերմոնտի համալսարանի մշակույթի ուսումնասիրությունների բաժանմունքի տնօրեն Էլազար Բարքան` "Պատմական արդարության վերականգնում. մոռացություն, արդարացի հատուցում, թե՞ հաշտեցում ճշմարտության միջոցով", Մինեսոտա-Թուին Սիթիի համալսարանի պատմության բաժանմունքի պրոֆեսոր Թաներ Աքչամը` "Հայ-թուրքական երկխոսության մարտահրավերները. ընդհանուր իմացության կերտում", Վաշինգտոնի հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը` "Հայոց ցեղասպանության ճանաչման խթանումը երրորդ կողմերի միջոցով", Ստամբուլի Բիլգի համալսարանի համեմատական գրականության պրոֆեսոր Մուրատ Բելգեն` "Հիշողություն, մոռացություն եւ լռություն. ինչպես են հասարակությունները հիշում իրենց անցյալը եւ դրա ազդեցությունը ներկա հարաբերությունների վրա", Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը` "Նացիոնալիզմ-պատմություն. վերանայում", Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի աստվածաբանության դպրոցի պրոֆեսոր Դոնալդ Միլլերը` "Ստանձնել պատասխանատվություն. մեղքի փոխանցումը սերնդե սերունդ, թե՞ կատարսիս", Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, հայկական եւ Մերձավոր Արեւելքի պատմության պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը` "Հետ նայելով շարժվել առաջ": Համաժողովը եզրափակող ելույթներով հանդես կգան ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարի-Ան Իսլեր-Բեգեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Բեռնար Կուշները, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ռուզան Պողոսյան
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: