23.03.2006. Михаил Пиотровский: "Весь мир должен признать Геноцид в
Քոչարյանի ֆորմալ բացակայությունը
24 Մար 2012  
24.03.2012  |  14:00   |   Թերթեր և ամսագրեր

21.03.2006. Միխայիլ Պիատրովսկին` Երեւանում

Էրմիտաժի պետական թանգարանի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիատրովսկին այսօր կեսօրին կժամանի Երեւան` Ժողովրդավարության Կովկասյան ինստիտուտի զարգացման ֆոնդի հրավերով: Այցի շրջանակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ: Նույն օրը տեղի կունենա մամուլի ասուլիս ինստիտուտի շենքում, որից հետո Զաքյան 2 հասցեում, որտեղ ապրել են Պիատրովսկու ծնողները` Բորիս Պիատրովսկին եւ Հռիփսիմե Ջանփոլադյանը, տեղի կունենա հուշատախտակի բացման արարողություն: Հաջորդ օրը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում դասախոսության ընթացքում Պիատրովսկուն կտրվի պատվավոր պրոֆեսորի կոչում: Դասախոսություն եւ հանդիպում կլինի նաեւ Երեւանի պետհամալսարանում, գիտնականը կպարգեւատրվի "Ոսկե մեդալ" շքանշանով: 

Նախատեսված են մի շարք պաշտոնական հանդիպումներ` Մայր աթոռ Սբ. Էջմիածնում` Գարեգին Բ կաթողիկոսի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանի, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի հետ: 

Միխայիլ Պիատրովսկին Հայաստանում կհյուրընկալվի մարտի 21-24-ը: Այդ ընթացքում այցելություններ կունենա Սբ. Էջմիածին, Գառնի-Գեղարդ, կլինեն թանգարանային դիտումներ Մատենադարանում, Էջմիածնում, ազգային պատկերասրահում, պատմության թանգարանում:

Մ. Բ.
www.armtown.com

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: