Այց սահմանային զորամասեր
"Դուրս բերեց բարդ իրավիճակից"
29 Հոկ 2011  

Մրցանակներն ու մեդալները չեն ուշանա

2005 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր մայրաքաղաքի մի շարք մարզական հաստատություններ, որոնք "Հայաստան" համահայկական հիմնադրամի տրամադրած 857 մլն դրամով հիմնանորոգվել էին, հագեցվել նոր սարքավորումներով եւ մարզագույքով:

Օլիմպիական հերթափոխի ուսումնարանում, "Աշխատանք", "Սպարտակ" եւ "Աշխատանքային ռեզերվներ" մարզական միություններում նախագահը շրջել է մարզադահլիճներում, շփվել պարապմունքներ անցկացնող մարզիկների հետ:
 
Լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նման ծրագիր իրականացվելու է նաեւ 2006 թվականին եւ ներդրվելու են ավելի շատ գումարներ: "Մենք մի քիչ շատ էինք պահանջում սպորտից, բայց, եթե անկեղծ լինենք, լուծում էինք ընթացիկ հարցեր, հիմնավոր մոտեցում չէինք դրսեւորում: Հիմա աշխատանքի այսպիսի բաժանում ենք կատարել` պետբյուջեի միջոցներով կատարվում է մարզերի, իսկ "Հայաստան" հիմնադրամի միջոցներով` մայրաքաղաքի մարզական հաստատությունների հիմնանորոգումը: Կարծում եմ, եկող տարի կավարտենք գործող մարզադահլիճների բարեկարգման եւ նոր կառուցվողների աշխատանքները",- նշել էր նախագահը:
 
Երևանի մարզական կառույցներ Ռոբերտ Քոչարյանի այցը վկայում է այն մեծ ուշադրության մասին, որը երկրորդ նախագահը ցուցաբերում էր առողջ ապրելակերպի, ու սպորտի նկատմամբ: Ավելորդ է ասել, որ մարզական հաստատությունների վերանորոգումից շատ չանցած մարզական նոր  հաջողություններն ու մրցանակները չուշացան:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: