24.11.2006. Հայաստանն ու Կիպրոսը ամրապնդում են քաղաքական
Ջերմ հարաբերություններ եվ ակտիվ երկխոսություն
01 Դեկ 2011  
01.12.2011  |  13:00   |   Համացանց

24.11.2006. Նախագահ Քոչարյանի այցը Կիպրոս շարունակվում է

Պետական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ նախագահին եւ հայկական պատվիրակությանն առավոտյան ընդունել է Նիկոսիայի քաղաքապետ Միխայիլ Զամպելասը: Այս մասին Կիպրոսից հաղորդում է "Ռադիոլուր" ծրագրի ղեկավար Արթուր Սահակյանը: Կարճատեւ զրույցից հետո քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին Քաղաքապետարան այցելության համար եւ նրան է հանձնել քաղաքի ոսկե բանալին եւ պատվո դիպլոմը: Քաղաքապետն անդրադառնալով Նիկոսիայի պատմությանը` ասել է, որ այստեղ մեծաթիվ հայեր են բնակվում, որոնք ակտիվ դերակատարություն ունեն երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ նվերի համար եւ խոսել է հայ-կիպրական հարաբերությունների, մասնավորապես` Նիկոսիայի քաղաքապետի հայ համայնքին ցուցաբերած վերաբերմունքի մասին: "Հույս ունեմ, որ արդարությունը կվերականգնվի, եւ Նիկոսիայի վերակազմավորումը կիրականանա կիպրացիների ցանկությունների շրջանակում", - ասել է նախագահ Քոչարյանը: 

Այնուհետեւ Նիկոսիայի քաղաքապետը ոտքով նախագահ Քոչարյանին ուղեկցել է Հին քաղաք` հրադադարի գոտի, որը կոչվում է Կանաչ գիծ: Այստեղ տեղադրված փոքրիկ պարիսպը բաժանում է Նիկոսիան հունական եւ թուրքական հատվածների:Ռոբերտ Քոչարյանը գրառում է կատարել սգո մատյանում: 

Հայկական պատվիրակությունն այցելել է Նիկոսիայի սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի,որի հարեւանությամբ գտնվում է Կիպրոսի թեմի Առաջնորդարանն ու հայկական «Նարեկ» վարժարանը: Փողոցը, որի վրա գտնվում է Առաջնորդարանն ու վարժարանը, կոչվում է Արմենիկոս: Եկեղեցում նախագահ Քոչարյանին սպասում էին Նիկոսիայի հայ համայնքի ներկայացուցիչներն ու Կիպրոսի թեմի առաջնորդը:Նախագահը կարճատեւ ելույթ է ունեցել հայ համայնքի առջեւ, եւ իր խոսքը եզրափակել է այսպես. "Միշտ հիշեք, որ դուք կիպրահայ եք, եւ ձեր պատմական հայրենիքը Հայաստանն է":

Եկեղեցու հարեւանությամբ գործող "Նարեկ" վարժարանում նախագահին դիմավորել են վարժարանի սաները, որոնք փոքրիկ հանդիսություն են ցուցադրել: "Սիրում եմ քեզ սիրուն Հայաստան, սիրում եմ քեզ սիրուն հայրենիք". ահա այսպիսի խոսքերով են դիմավորել տարազ հագած վարժարանի սաները:Ի դեպ, վարժարանում սովորում է մոտ 120 աշակերտ, այդ թվում այլազգիներ, մասնավորապես` հույներ: 

Նախագահ Քոչարյանը եւ պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, այնուհետեւ հանդիպել են Կիպրոսի հայ համայնքի թեմական ու վարչական ժողովի անդամների հետ:

Նախագահ Քոչարյանը հայ համայնքի խնդրանքով անդրադարձել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, հնարավոր զարգացումներին եւ ընդհանրապես ԼՂ-ի ճակատագրին: 

Այնուհետեւ հայկական պատվիրակության անդամները մեկնել են Լառնակա, որտեղ նրանց ընդունել է Լառնակայի քաղաքապետը:
Այսօր տեղի կունենա Լառնակայի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը: 

www.armradio.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: