

2005 թվականի այս օրերին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանին: Հայ գործարարն ու բարերարը հսկայական ներդրումներ է կատարել ողջ հանարպետությունում, մասնավորապես Երևանի կասկադին երկրորդ շունչ հաղորդելու ծրագրին: Ջերարդ Գաֆեսճյանի ուղեկցում էր և նախագահ Քոչարյանի հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ սենատոր Նորմ Քոլմանը:
Այդ պատճառով քննարկվել են նաև հայ-ամերիկյան համագործակցությունն ընդլայնելուն առնչվող հարցեր: Այդ գործում կողմերը կարեւորել են նաեւ Հազարամյակի մարտահրավերների ծրագրի ընձեռած հնարավորություններն առավելագույնս իրացնելու անհրաժեշտությունը:
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովը մեծ աշխուժություն է հաղորդում երկկողմ համագործակցությանը, եւ որ Հայաստանը բարեփոխումների ճանապարհին լուրջ աջակցություն է ստանում ԱՄՆ-ից: Նորմ Քոլմանն ասել է, որ փոխհարաբերությունների զարգացման գործում զգալի ներուժ ունի նաեւ ամերիկահայ համայնքը, եւ առկա հնարավորությունների կենտրոնացմամբ կարելի է հասնել լավ արդյունքների:
Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող բարեփոխումներին ու տարածաշրջանային զարգացումներին: