

2005 թվականի այս օրերին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանին: Հայ գործարարն ու բարերարը հսկայական ներդրումներ է կատարել ողջ հանարպետությունում, մասնավորապես Երևանի կասկադին երկրորդ շունչ հաղորդելու ծրագրին: Գաֆեսճյանը այն բազմաթիվ գործարարներից էր, ովքեր Ռ.Քոչարյանի նախագահության տարիներին անմնացորդ կապվեցին իրենց հայրենիքի հետ:
Ջերարդ Գաֆեսճյանին ուղեկցում էր և նախագահ Քոչարյանի հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ սենատոր Նորմ Քոլմանը: Այդ պատճառով քննարկվել են նաև հայ-ամերիկյան համագործակցությունն ընդլայնելուն առնչվող հարցեր: Նորմ Քոլմանն ասել է, որ փոխհարաբերությունների զարգացման գործում զգալի ներուժ ունի նաեւ ամերիկահայ համայնքը, եւ առկա հնարավորությունների կենտրոնացմամբ կարելի է հասնել լավ արդյունքների:
Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող բարեփոխումներին ու տարածաշրջանային զարգացումներին: