03.04.2007. Կայացավ Երեւանի պատմության թանգարանի պաշտոնական բացումը
03.04.2007. На реставрацию экспонатов "Музея истории Еревана" в 2007
12 Ապր 2012  
12.04.2012  |  14:20   |   Համացանց

03.04.2007. Նոր շենքում վերաբացվեց Երեւանի պատմության թանգարանը

Այսօր Երեւանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, հանդիսավորությամբ վերաբացվեց Երեւանի պատմության թանգարանը: 

87 հազար ցուցանմուշ եւ շուրջ 75-ամյա պատմություն ունեցող այս թանգարանը մինչեւ օրս մի քանի անգամ շենքից շենք էր տեղափոխվել: Այս նոր շենքի կառուցման եւ կահավորման համար կառավարությունը հատկացրել էր 71 միլիոն դրամ:

"Երեւանի պատմության թանգարանը գտել է իր մշտական եւ վերջնական հանգրվանը", - իր խոսքում ասաց քաղաքապետ Երվանդ Զախարյանը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցեր ուղղելու հնարավորություն լրագրողներին չտրվեց: Երկրի ղեկավարը կտրեց կարմիր ժապավենը, շուրջ մեկ ժամ շրջեց քառահարկ թանգարանի ցուցասրահներում ու հեռացավ:

Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, ով ուղեկցում էր նախագահին ու ներկայացնում ցուցանմուշները, լրագրողներին ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին առավել հետաքրքրել էին քաղաքաշինության նմուշները, հին Երեւանը պատկերող նկարները, գորգերը:

Իրինա Հովհաննիսյան
www.azatutyun.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: