Գործնական խորհրդակցություն ԵՎ բերքի տոն
Սփյուռքի բազմազանությունն առավելություն է
22 Հոկ 2011  

Նոր շունչ ու ոգի Ծաղկաձորին

Հայաստանի Հանրապետության անկախացումից շուրջ մեկ տասնամյակ անց երկրի զբոսաշրջային  ու առողջարանային կենտրոններից մեկը` Ծաղկաձորը, մնում էր ոչ շահեկան վիճակում: Հյուրանոցային համալիրը քաղաքում առաջ էր անցել մնացած բոլոր ինֆրաստրուկտուրաներից, այսինքն կառուցվել ու վերակառուցվել էին, հյուրանոցներ, պանսիոնատներ, հանգստյան տներ ու մարզաբազան, սակայն այն ֆինանսապես չէր արդարացնում իրեն Ծաղկաձորի կուրորտային կարճ սեզոնայնության պատճառով: Հարկ էր ամեն ջանք ներդնել երկարացնելու համար այդ սեզոնային գրավչությունը: Դրա համար անհրաժեշտ էր առաջին հերթին միջազգային բարձր մակարդակի ճոպանուղի կառուցել, որոից հետո դահուկային վազքուղիներ ստեղծել, արհեստական ձյունածածկող մեքենաներ ներկրել և այլն: Բայց, ինչպես արդեն նշեցինք գլխավորը ճոպանուղու կառուցման խնդիրն էր: Կառուցելու, կամ հինը վերակառուցելու հարցական չկար, պետք էր միանագամայն նոր ու բարձր մակարդակի ճոպանուղի:
 
Հայսատանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ ու հետևողական ջանքերի շնորհիվ էլ սկսվել էր ճոպանուղու կառուցումը: Մայիս ամսին ճոպանուղու կառուցման մրցույթը շահել էր շվեյացարական "Լայթներ" ընկերությունը, որը այս ոլորտի շինարարության մեջ ամենահեղինակավորներից ու մասնագիտացածներից մեկն էր աշխարհում: Իսկ շինարարաւոթյունն սկսվել էր օգոստոսից: Եվ ահա, երկուսուկես ամիս անց, 2004 թվականի հոկտեմբերի 20-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Ծաղկաձոր եւ ծանոթացել ճոպանուղու 1-ին եւ 2-րդ գծերի շինարարության ընթացքին: Ճոպանուղու շինարարությանը զուգահեռ ընթանում էին նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները:
 
Հանրապետության նախագահը հանձնարարել էր սկսել նաեւ Ծաղկաձոր 3-ի նախագծային աշխատանքները: Ծաղկաձոր 3-ի շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել հաջորդ` 2005 թվականին:
  
Շինարարական աշխատանքները ժամանակին ավարտվեցին և շնորհիվ ճոպանուղու երեք գծերի այն տարածվեց Թեղենիս լեռան ամբողջ երկայնքով: Հսկայական ուշադրություն դարձվեց նաև բնապահպանական խնդիրներին, որովհետև լայնածավալ շինարարական աշխատանքները կարող էին անդառնալի վնաս հասցնել անտառաշերտին, իսկ առանց անտառի գուցե ճոպանուղին էլ դառնար ավելորդ:
 
Ավելացնենք միայն, որ ճոպանուղու շահագործումից հետո Ծաղկաձորը նորից սկսեց աստիճանաբար վերականգնել տարածաշրջանում լեռնա-դահուկային սպորտի լավագույն առողջարանի համբավը: Այսօր արդեն ամռան և բնականաբար նաև ձմռան ամիսներին, դժվար է հյուրանոցային ազատ համարներ գտնել Ծաղկաձորում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: