Մեծ շինարարությունը կշարունակվի
Очередной успех ООО "Капавор"
02 Նոյ 2011  
02.11.2011  |  17:05   |   Համացանց

Նշվեց Աբովյան քաղաքի 42-ամյակը

Նոյեմբերի 2-ին մեծ հանդիսավորությամբ նշվեց Աբովյան քաղաքի հիմնադրման 42-ամյակը: Հանդիսությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ամեն տարի աշնանը, ավանդության համաձայն աբովյանցիները նշում են իրենց քաղաքի օրը, կազմակերպում մշակութային եւ սպորտային միջոցառումներ: Ինչպես քաղաքի մարզադաշտում կազմակերպված միջոցառմանը նշեց Ռոբերտ Քոչարյանը, Աբովյանը կայուն, զարգացող եւ հեռանկար ունեցող քաղաք է եւ բոլորը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի քաղաքում ստեղծվեն ավելի շատ աշխատատեղեր, կենցաղային խնդիրները ավելի քիչ լինեն, իսկ ապրելը լինի հետաքրքիր: "Հայաստանի կառավարության ջանքերով, ձեր աշխատանքով եւ բարերարների ակտիվ մասնակցությամբ տարեցտարի Աբովյան քաղաքը կծաղկի ու կազարգանա",- նշեց նախագահը:

Տոնակատարություների շրջանակում վերաբացվեց Աբովյանի պատանեկան մարզադպրոցը, որը հիմնովին վերանորոգվել է, հագեցվել նոր սարքավորումներով ու մարզագույքով: Ինչպես նշեց Աբովյան քաղաքի քաղաքապետ Կարո Իսրայելյանը, 1970-ականներին կառուցված դպրոցի վերանորոգման համար որոշակի գումար տրամադրել է ՀՀ կառավարությունը, իսկ 300-400 հազար ԱՄՆ դոլար հատկացրել է գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Քաղաքապետը հայտնեց նաեւ, որ պաշտոնական տվյալներով, Աբովյան քաղաքում բնակվում է 62 հազար մարդ: Վերջին 2-3 տարիներին նկատվում է ներգաղթ, իսկ արտագաղթ, ըստ քաղաքապետի, գրեթե չկա:

www.armtown.com

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: