28.02.2006. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարգանքի տուրք է
03.03.2004. Բանկիրները Քոչարյանի մոտ
28 Փետ 2012  
28.02.2012  |  15:39   |   Համացանց

28.02.2003. Նշվեց Սումգայիթի ջարդերի 15 տարին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ բազմահազարանոց հանրահավաքով Երեւանում նշվեց 1988 թվականի փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերի 15 տարին: Հանրահավաքում ընդունված բանաձեւը ուղարկվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ղեկավարներին, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: 

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում սկսված խաղաղ հանրահավաքների, ուր ժողովուրդը Հայաստանի հետ միավորվելու իր ցանկությունն էր արտահայտում, Ադրբեջանում հենց Սումգայիթով սկսվեցին հայկական ջանդերը: Այստեղ սպանվեցին 29 հայեր՝ միայն հայ լինելու պատճառով, իսկ խորհրդային դատարանը բազմահազար ջարդարարներից պատասխանատվության ենթարկեց ընդամենը 94 մարդու:

Մինչեւ հանրահավաքը Ծիծեռնակաբերդ էր եկել ու Սումգայիթի զոհերի խաչքարին ծաղկեպսակ էր դրել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 

Գրող Զորի Բալայանը հանրահավաքում ընթերցեց բանաձեւը, որն ավարտվում է հետեւյալ պահանջով. - "Մինչեւ Ղարաբաղի խնդրի լուծմանը անդրադառնալը անհաժեշտ է, որ բաց դատավարությամբ դատվեն Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի այլ բնակավայրերում հայերի դեմ իրականաված ցեղասպանության կազմակերպիչներն ու կատարողները": 

Բալայանը արդեն հանրահավաքից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ միջազգային կազմակերպություններին, միջազգային դատարան ուղարկելու համար արդեն պատրաստ են Ադրբեջանում կատարված բոլոր սպանություններին վերաբերող փաստաթղթերը: Զորի Բալայանը համոզված է, որ այդ գործերին կհաջողվի ընթացք տալ, քանի որ, ըստ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվեցիայի, այնպիսի հանցագործությունները, ինչպիսին ցեղասպանությունն է վաղեմության ժամկետ չունեն: 

Հանրահավաքում հնչած ելույթներում ընդգծվում էր, որ Հայաստանը պետք է համարժեք արձագանքի ադրբեջանական քարոզչությանը, ընդունած որոշումներին ու օրենքներին, որոնցում Խոջալուի 1992 թվականի դեպքերը որակում են ցեղասպանություն եւ մատուցում միջազգային հանրությանը:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով, Ադրբեջանում հայերի դեմ կատարված ոճրագործությունները լիովին համապատասխանում են 1948 թվականին ընդունված ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիային, ուստի միջազգային հանրությանը պետք է շաղկապված պահանջներ ներկայացվեն: 

"Պահանջել, որ աշխարը ճանաչի 15 թվականի ցեղասպանությունը. դրա հետ մեկտեղ Սումգայիթում եւ ամբողջ Ադրբեջանի տարածքում այն եղեռնը, որ կատարվեց մեր ազգի նկատմամբ", - ասաց Լեւոն Անանյանը:

Սումգայիթի նախկին բնակիչ, ջարդից մի կերպ փրկված Հրանտ Ադամյանը պատմեց, թե ինչպես էին իրենք երկու ընտանիքներով 12 ժամ դիմադրել են հանցագործերի խմբերին, ինչպես այդ դիմադրությունը ջարդելու, իրենց ահաբեկելու նպատակով ուրիշ տեղ բռնած հայերին բերում-սպանում էին իրենց աչքի առջեւ:


Հրաչ Մելքումյան, Երեւան
 
www.azatutyun.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: