05.12.2007. Ծաղկաձորի մարզաբազայի նոր դեմքը
29.04.2005. ԱՌՈՂՋ ԵՂԵՔ. ավելի շատ սպորտ, ավելի քիչ լոտո
15 Սեպ 2011  
15.09.2011  |  11:11   |   Թերթեր և ամսագրեր

07.06.2006. Պարգեվներ չեմպիոններին

Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-ին տեղը գրավելու համար նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով միջազգային գրոսմայստերներ Լեւոն ԱՐՈՆՅԱՆԸ, Կարեն ԱՍՐՅԱՆԸ, Սմբատ ԼՊՈՒՏՅԱՆԸ, Վլադիմիր ՀԱԿՈԲՅԱՆԸ, Արտաշես ՄԻՆԱՍՅԱՆԸ, Տիգրան ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, Արշակ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ Գաբրիել ՍԱՐԳՍՅԱՆԸ պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով: 

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալին եւ օլիմպիական գավաթին արժանացած Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներին հանձնել է պետական բարձր պարգեւը:

Շնորհավորելով փայլուն հաղթանակի առթիվ՝ հանրապետության նախագահն ասել է, որ մեր շախմատիստների խաղին ուշիուշով հետեւում էր ողջ Հայաստանը, եւ սա հաղթանակ է, որ այս օրերին իրապես ոգեւորել է համայն հայությանը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, օլիմպիադայում մեր հավաքականի մեկնարկն արդեն իսկ այնպիսին էր, որ սպասելիքները մեծ էին:

Շախմատիստները նշել են, որ Թուրին էին մեկնել հաղթական տրամադրությամբ եւ մրցաշարի ողջ ընթացքում զգացել են հայրենակիցների աջակցությունը: 

Ռ.Քոչարյանը, շախմատի ֆեդերացիայի նախագահը եւ Հայաստանի հավաքականի անդամները խոսել են շախմատիստների հետագա անելիքների, մեր երկրում շախմատի զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նախագահի խոսքերով, նման հաղթանակը ոգեւորիչ օրինակ կարող է լինել շատերի եւ մեծ խթան շախմատի զարգացման համար:

ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: