Շինարարությունը թափ էր հավաքում
Հակասությունների կծիկ. Կողմնորոշվեք, պարոնայք
31 Մար 2012  

Պարգեւներ նշանավոր արվեստագետներին

Այսօր երևանցիները և ողջ հայ հանրությունը հրաժեշտ տվեցին մեր ժամանակների խոշորագույն կոմպոզիտորներից մեկին` Ալեքսանդր Հարությունյանին: Հսկայական է նրա ավանդը հայ դասական երաժշտության բնագավառում: Հարությունյանի թե խոշորածավալ սիմֆոնիկ ստեղծագործությունները և թե փոքր գործերը ներծծված են հայկականությամբ, ստեղծված են հայկական մելոսի հիմքի վրա և հասցված են համաշխարհային բարձրունքների: Ճիշտ տասնմեկ տարի առաջ, 2001 թվականի մարտի 31-ին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել հայկական երաժշտական մշակույթի բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների համար կոմպոզիպոր Ալեքսանդր Հարությունյանին եւ Էդվարդ Միրզոյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին:

Հանրապետության նախագահի հրամանագրով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվել է նաև դուդուկահար Ջիվան Գասպարյանը` ազգային երաժշտարվեստում ձեռք բերած ակնառու նվաճումների համար: Հայ մշակույթին ու արվեստին մատուցած մեծ ծառայությունների համար, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են`

Գեւորգ Աշուղյանը - դերասան
Կիմ Արզումանյանը - Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր
Վիլեն Գալստյանը - Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստեր
Նինել Դալլաքյանը - Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի
Բելա Դարբրինյանը - երգչուհի
Ռոբերտ Էլիբեկյանը - նկարիչ
Կարո Կարապետյանը - գրող
Աշոտ Ղազարյանը - դերասան
Մաքսիմ Մարտիրոսյանը - Խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար
Ռաիսա Մկրտչյանը - երգչուհի
Գրիգոր Չալիկյանը - Հայաստանի հանրային ռադիոընկերության մշակութային հաղորդումների գլխավոր խմբագրության ռեժիսոր
Սուրեն Չանչուրյանը - Հայաստանի պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար
Հրաչուհի Ջինանյանը - Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր
Զավեն Տատինցյանը - Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր
Ռաֆայել Քոթանջյանը - Երեւանի Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան:

Ռոբերտ Քոչարյանի մարտի 31-ի հրամանագրով հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Մոսկովյան հայկական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Նինել Անդրիասովան պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Ցավոք, բարձր պարգևներ ստացած մտավորականների ու արվեստագետների մի մասն արդեն հրաժեշտ է տվել կյանքին: Նրանց միացավ նաև մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: