"Նրա օրոք պայմաններն ավելի լավացան"
Ճոպանուղու վերջին` 5-րդ գիծը
02 Փետ 2012  

Պաշտոնական այց Իտալիա

2005 թվականի հունվարի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնել էր Իտալիա` այդ երկրի նախագահ Կառլո Ազելիո Չամպիի հրավերով:

Կարելի է վստահորեն ասել, որ այս այցով Հայաստանի և Իտալիայի հանրապետությունների միջև լուրջ հարաբերությունների հիմքերը դրվեցեցին:  Նախագահները Հռոմում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ: Առանձնակի քննարկման նյութ են եղել Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցերը: 

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է լրջորեն զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ "Եվրոպական հարեւանության" քաղաքականության շրջանակում: Իտալիայի նախագահը հավաստիացրել է, որ իր երկիրն աջակցելու է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձենալու գործում, նպաստելու է հայ ժողովրդի առաջընթացին եւ խաղաղ ապագային:

Իտալիայի Սենատի, Խորհրդարանի Ստորին պալատի նախագահների եւ վարչապետի հետ հանդիպումներում գերիշխող են եղել երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների աշխուժացման անհրաժեշտության, ինչպես նաեւ Հայաստանի եվրաինտեգրման թեմաները: Իտալական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել մեր տարածաշրջանում հարեւան երկրների միջեւ հարաբերությունների, ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլի, նաեւ` Հայաստանում ընթացող բարեփոխումների նկատմամբ: 

Երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարները մանրամասնվել են Իտալիայի Արտաքին առեւտրի ինստիտուտում կայացած հայ-իտալական գործարար համաժողովում, որի ավարտին երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության հուշագիր:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահին եւ ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին: Վերջիններս բարձր են գնահատել Հայաստանի հետ համագործակցության ընթացքը վստահեցնելով, որ այն կշարունակվի առավել մեծ ծավալով:

Վատիկանում Ռոբերտ Քոչարյանին հյուրընկալել են Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը եւ կարդինալ Անջելո Սոդանոն: Նախագահն այստեղ հանդիպել է նաեւ Կիլիկիո Տան կաթոլիկների Կաթողիկոս, Պատրիարք Տ. Ներսես-Պողոսին, դիտել Սուրբ Գրիգոր Լուսավորչի նորաբաց արձանը:

Վենետիկում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է քաղաքապետին, այցելել Մուրադ Ռաֆայելյան վարժարան եւ Սուրբ Ղազար կղզի` Մխիթարյան միաբանություն, շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: