"Որոշեցինք վերադառնալ Հայաստան"
"Անանիա Շիրակացի" մեդալ 12 համայնքապետերի
09 Նոյ 2011  

Պաշտոնական այց Ղազախստան

Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով 2006 թվականի նոյեմբերի 6-ին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: 

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ղազախստանի նախագահի "Ակորդա" նստավայրում տեղի  ունեցավ երկու երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդել են ընդլայնված կազմով բանակցություններն, ապա` փաստաթղթերի ստորագրման արարողությունը: 

Ստորագրվեցին միջկառավարական փաստաթղթեր` "Գույքի եւ եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին", "Ներդրումների պաշտպանության եւ փոխադարձ խրախուսման մասին", "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին", "Քաղաքացիների փոխայցելությունների մասին" եւ "Մշակույթի բնագավառում համագործակցության մասին": 

Ինչպես փաստաթղթերի ստորագրմանը հաջորդած մամլո համատեղ ասուլիսում նշել են Հայաստանի եւ Ղազախստանի նախագահները, փաստաթղթերը կստեղծեն իրավական հիմք ավելի լայն փոխգործակցության համար: 
 
Նախագահներն ասել են, որ նեղ կազմով բանակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: 

"Մենք նշեցինք մեր հայացքների ընդհանրությունը տարածաշրջանային, գլոբալ քաղաքական հարցերի վերաբերյալ",-ընդգծել է Նուրսուլթան Նազարբաեւը: Նրա խոսքով, բանակցությունները հիմնականում վերաբերել են առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Նշվել է, որ ներկայիս ապրանքաշրջանառության մակարդակը չի կարող բավարարել ոչ մի կողմի: Ն. Նազարբաեւի դիտարկմամբ, պատճառներից մեկն այն է, որ որոշ համաձայնագրեր միայն այսօր են ստորագրվել:

"Կարծում եմ, բանակցությունների արդյունքները կնպաստեն երկու երկրների փոխհարաբերությունների հետագա խորացմանը, որպեսզի ղազախական ընկերությունները եւ կապիտալը չվախենան գալ Հայաստան, որը ներկայումս համարվում է հետխորհրդային երկրներից ամենաբաց տնտեսություն ունեցող պետությունը", - շեշտել է Նազարբաեւը:
 
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, լավ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: Նրա խոսքով, ավելի թույլ է համագործակցության տնտեսական բաղադրիչը, թեեւ ե°ւ Հայաստանում, ե°ւ Ղազախստանում իրականացված բարեփոխումներն առաջին հերթին լավ հիմք են տնտեսական համագործակցության համար:

"Ղազախստանի բիզնեսը վերջին շրջանում սկսել է ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին: Մենք ողջունում ենք ձեր ներկայությունը Վրաստանում, եւ հուսով ենք, որ Հայաստանում ներկայությունը կլինի ավելի նշանակալի, քանի կա հիմա", - ասել է Ռ. Քոչարյանը, նշելով, որ հայ-ղազախական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովը կարող է էական դեր ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

նոյեմբերի 7-ին Աստանայում անցկացվել է հայ-ղազախական գործարար համաժողով` երկու երկրների նախագահների մասնակցությամբ:

Այստեղ եւս իրենց ելույթներում Ռոբերտ Քոչարյանն ու Նուրսուլթան Նազարբաեւը կարեւորել են համագործակցության տնտեսական կողմը:

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում մատնանշել է այն առավելություններն ու բացերը, որ առկա են երկու երկրների հարաբերություններում: Առավելություններն են` երկկողմ հրաշալի կապերը, երկու երկրների տնտեսությունների կառուցվածքը, որտեղ գրեթե ոչ մի ճյուղում դրանք չեն մրցակցում, բարեփոխումների առումով Հայաստանի առաջնային դիրքը, ղազախական բիզնեսի արտաքին ակտիվությունը եւ Հայաստանի հրապուրիչ ներդրումային պայմանները: Բացերն են` տեղեկատվության փոխանակման բացակայությունն ու տրանսպորտային խնդիրը: Առաջին բացն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կարելի է մեղմացնել: Հայաստանում, նախագահի հավաստմամբ, ղազախական բիզնեսը կարող է ներդրումներ կատարել բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի վերամշակման, հանքարդյունաբերության, ոսկերչության ոլորտներում:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայրենի ընկերություններին կոչ է արել ակտիվորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ: 

Նոյեմբերի 7-ին Աստանայում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել նաեւ Ղազախստանի հայ համայանքի անդամների հետ: 

Նույն օրը Հայաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել եւ ծաղկեպսակ դրել հայրենիքի պաշտպանների հուշարձանին, ինչպես նաեւ այցելել է Նախագահական մշակույթի կենտրոն:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: