ՀՀ նախագահի առաջին այցը Գերմանիա
Մայրաքաղաքը նախագահի ուշադրության ներքո
19 Հուն 2012  

Պաշտոնական այց Ռուսաստանյան Դաշնություն

2003 թվականի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանյան Դաշնություն: Պաշտոնական այցի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովի, Պետական Դումայի նախագահ Գենադի Սելեզնյովի, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, Մոսկվայի քաղաքապապետ Յուրի Լուժկովի հետ: Տեղի են ունեցել նաեւ հայ-ռուսական բանակցություններ` ընդլայնված կազմով: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներն այցի արդյունքների վերաբերյալ ստորագրել են համատեղ հայտարարություն, հանդես են եկել մամուլի ասուլիսով:
 
Նախագահ Քոչարյանը հանդիպում է ունեցել "Իտեռա" ընկերությունների խմբի նախագահ Իգոր Մակարովի հետ:

Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին: Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանն այցելել է Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի "Հայաստան" տաղավար: 

Հայաստանի նախագահը ՌԴ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայում հանդիպում է ունեցել ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ունկնդիրների հետ: Ակադեմիայի խորհրդի որոշմամբ Հայաստանի Նախագահին շնորհվել է Դիվանագիտական ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության մամուլի սրահում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՌԴ եւ արտասահմանյան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, հյուրընկալվել է "Ռոսիա" հեռուստաընկերության "Զերկալո" ծրագրին:

Հանրապետության Նախագահը հանդիպել է նաեւ Ռուսաստանի ռեգիոնների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Մոսկվայի Մեծ թատրոնում Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը ներկա են գտնվել ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգին, այնուհետեւ հանդիպել արվեստի հայ եւ ռուս գործիչների հետ:

Հունվարի 18-ի առավոտյան Հայաստանի Նախագահը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայից մեկնել է Կրասնոդար, որտեղ հանդիպումներ են տեղի ունեցել երկրամասի ղեկավարության հետ: Տեղի հայկական եկեղեցում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հարգելի այցելու,

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը ուղղված ՌԴ ԱԳՆ դիվանագիտական Ակադեմիայի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին:

"Ներկա հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են ռազմավարական շահերի ընդհանրության եւ փոխվստահության վրա: Չկա որեւէ տեսանելի խոչընդոտ, որ կարողանա խանգարել դրանց դինամիկ զարգացմանը: Անկախության հռչակումից հետո Հայաստանի համար հիմնական խնդիրը դարձավ նոր պայմաններում սեփական տեղի որոշումը: Մենք բռնեցինք նոր պետականության կառուցման ուղին` հիմնված ժողովրդավարական արժեքների եւ շուկայական տնտեսության վրա: Երկիրը բախվեց անցումային շրջանի խնդիրներով պայմանավորված բոլոր դժվարություններին` բարդացված շրջափակմամբ, տարածաշրջանային հակամարտություններով եւ էներգետիկ ճգնաժամով:

Բնական պաշարների սակավությունը, հաղորդակցության հիմնախնդիրները կանխորոշեցին տնտեսության, արտաքին առեւտրական ռեժիմների առավելագույն ազատականացման քաղաքականությունը, ինչպես նաեւ տնտեսական բարեփոխումների արագությունը: Արդյունքում հնարավոր եղավ փոխել իրավիճակը եւ հասնել տնտեսական աճի բարձր ցուցանիշների, որը 2002 թվականին կազմել է 12 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 16 տոկոս, կապիտալ շինարարությանը` 42 տոկոս, արտահանման ծավալներն ավելացել են 50 տոկոսով:

Հայաստանում իրականացված բարեփոխումների ծավալը հնարավորություն է տվել գործարկել շուկայական տնտեսության մեխանիզմները եւ Հայաստանի համար լավագույն հիմք ստեղծել թեւակոխելու կայուն զարգացման փուլ: Այն Հայաստանին թույլ տվեց 2002 թ.ին անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը:

Ըստ "HERITAGE FOUNDATION"-ի եւ "The Wall Street Journal"-ի անցկացրած ամենամյա հետազոտությունների` "տնտեսական ազատության ցուցանիշի", Հայաստանը 44-րդ տեղում է: Ցանկում ամենամոտ ԱՊՀ երկիրը Մոլդովան է` 92-րդ տեղում:

Մասնավոր հատվածը դարձել է հայկական տնտեսության շարժիչ ուժը: Այն տալիս է ՀՆԱ-ի 80 տոկոսից ավելին: Ավարտվել է փոքր ու միջին ձեռնարկությունների սեփականաշնորհման փուլը: Այսօր Հայաստանն ավարտում է խոշոր արդյունաբերական եւ ենթակառուցվածքային օբյեկտների սեփականաշնորհումը: Այս փուլում Կառավարության գործունեության առաջնահերթություններն են սոցիալական պաշտպանության ամբողջական ծրագրերի ակտիվ ներդրումը, հարկային եւ մաքսային արդյունավետ վարչարարության ապահովումը, պետական ծառայության բարեփոխումներին ուղղված գործնական միջոցառումների իրականացումը, ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերի բարեփոխումները եւ այլն:

2001 թվականին Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին` իրականացնելով լուրջ բարեփոխումներ դատաիրավական համակարգում եւ երկրի ժողովրդավարական կառուցվածքի հիմքերն ապահովող հարցերի ամբողջ բլոկում: Առաջիկա ամիսներին տեղի կունենան ԵԽ-ին անդամակցելուց հետո առաջին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Սա մեր հանրապետության համար լուրջ քննություն է, եւ ես համոզված եմ, որ ընտրությունները կանցնեն եվրոպական չափանիշներին համապատասխան: Իմ համոզվածությունը պայմանավորված է նրանով, որ ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում կրում են ինստիտուցիոնալ բնույթ, ինչպես նաեւ հասարակական գիտակցության մաս են կազմում: ԵԽ-ին եւ ԱՀԿ-ին անդամակցությունը կարեւոր է նաեւ ժողովրդավարական վերափոխումների եւ շուկայական հարաբերությունների անշրջելությունն ապահովելու առումով: Այսինքն դրանց որոշակի ապահովագրումը հնարավոր ներքին կոնյուկտուրայից: Այս նպատակով նախատեսվում է նաեւ անցկացնել հանրաքվե` ՀՀ Սահմանադրությունը նոր խմբագրությամբ ընդունելու համար: Հուսով եմ, որ հանրաքվեի արդյունքները կլինեն դրական:

Իհարկե, մենք հարց ենք տալիս մեզ. ինչպիսի±ն պետք է լինի Հայաստանը, ո±րն է նրա տեղը տարածաշրջանում, ինչպիսի±ն պետք է լինի մեր երկրի դեմքը: Մենք հասկանում ենք, որ չունենք Վրաստանի տարանցիկ ներուժը կամ ադրբեջանական նավթը: Մեր հարստությունը կենտրոնանալու ունակությունն է, մտավոր ներուժը, աշխատասիրությունը եւ բավարար ազգային ինքնագիտակցությունը: Այս իսկ պատճառով Հայաստանը մենք տեսնում ենք տարածաշրջանում ամենակազմակերպված երկիրը` տարբերակված ու գիտատար տնտեսությամբ մտավոր ծառայությունների տարածաշրջանային կենտրոն:

Այս խնդրի իրագործմանն են ուղղված մեր ջանքերը:

Հարավային Կովկասը իրենից ներկայացնում է քաղաքական, պատմական, տնտեսական ու միջէթնիկական հիմնախնդիրների բարդ հյուսվածք: Այն միշտ եղել է աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ եւ տարբերվել է ուժերի հարաբերակցության փոփոխության նկատմամբ առանձնահատուկ զգայունությամբ: Տարածաշրջանը դարեր շարունակ գտնվել է երեք տերությունների հատման կետում, այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Խորհրդային Միության փլուզումը սկզբունքորեն նոր իրավիճակ էր ստեղծել տարածաշրջանում` որոշակի "աշխարհաքաղաքական թափթփվածություն": Այս իրավիճակում էր ընթանում նոր անկախ պետությունների ձեւավորումը եւ կայացումը: Այստեղ կարող էր լինել երկու հիմնական վարքագիծ.

1.Խաղալով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական հակասությունների վրա, փորձել առավելագույն շահ ստանալ ընթացիկ հիմնախնդիրների լուծման համար:

2.Շահ փնտրել ոչ թե բախումների, այլ հակասությունների հարթեցման մեջ: Հույս կապել երկարաժամկետ քաղաքական դիվիդենտների հետ:
Մենք ընտրել ենք վարքագծի երկրորդ մոդելը, անվանել ենք այն փոխլրացում (կոմպլեմենտարություն): Ի դեպ, այն երկար ժամանակ հանգիստ չէր տալիս որոշ լրագրողների Հայաստանում եւ այստեղ` Ռուսաստանում: 

Մենք, իհարկե, հասկացել եւ հասկանում ենք, որ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ որոշակի ձեւափոխումներ կլինեն: Մենք կողմնակից ենք դրանց էվոլյուցիոն, բնականոն զարգացմանը: ԽՍՀՄ փլուզումից հետո իրավիճակը պետք է հանդարտվեր օբյեկտիվ գնահատականների ու հավասարակշռված լուծումների համար:

Մեզ համար կարեւոր է Ռուսաստանի ծանրակշիռ մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում: Սրանով է պայմանավորված Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ ռազմատեխնիկական սերտ համագործակցությունը: Մեր համոզմամբ, այն հանդիսանում է ծանրակշիռ կայունացնող գործոն տարածաշրջանում: Այսպիսին է եղել Հայաստանի դիրքորոշումը անկախության վերականգնումից անմիջապես հետո, այսպիսին է այն նաեւ այսօր:

Հայաստանը եղել ու մնում է Կովկասում տարածաշրջանային համագործակցության զարգացման ու խորացման համոզված կողմնակիցը: Մենք համոզված ենք, որ համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի մեր երկրների միջեւ շահավետ շփումներին, վստահության մթնոլորտի եւ բարենպաստ միջավայրի ձեւավորմանը` առկա լարվածության թուլացման նպատակով: Հենց այս պատճառով էլ մենք առաջ ենք քաշել բանաձեւ. համագործակցությամբ` դեպի հակամարտությունների կարգավորում: Բացի այդ, տարածաշրջանային համագործակցության զարգացումը կբարձրացնի տարածաշրջանի տնտեսական գրավչությունն ամբողջությամբ, ինչը նշանակում է նաեւ` յուրաքանչյուր երկրին առանձինառանձին: Չէ որ խոսքն ավելի տարողունակ շուկայի մասին է: Այս առումով կարեւոր դեր կարող են խաղալ հանդիպումները կովկասյան քառյակի ձեւաչափով` ներառելով հարավկովկասյան երեք պետությունները եւ Ռուսաստանը:
 
Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել սահմանակից երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Վրաստանն ու Իրանը այս բոլոր տարիների ընթացքում եղել են Հայաստանի կարեւոր գործընկերները£ Մենք գնահատում ենք մեր հարավային հարեւանի հավասարակշիռ դիրքորոշումը տարածաշրջանային գործերում եւ նրա դերը մեր հաղորդակցության հնարավորությունների բազմազանության ապահովման մեջ:

Մի քանի խոսք հայթուրքական հարաբերությունների մասին: Չի դադարում Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, բացակայում են դիվանագիտական հարաբերությունները£

Մեր դիրքորոշումն այստեղ պարզ է: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Դրա հետ Թուրքիան ոչ մի ձեւով կապ չունի: Հայթուրքական հարաբերություններն ունեն սեփական շատ բարդ պատմությունը եւ չպետք է ծանրաբեռնվեն հայադրբեջանական խնդիրներով: Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը շահավետ է ինչպես մեր երկրներին, այնպես էլ տարածաշրջանին` ընդհանրապես, եւ չպետք է դառնա թուրքերի եւ ադրբեջանցիների էթնիկ մերձավորության պատանդը: Մենք մեկ անգամ չէ, որ հաստատել ենք Թուրքիայի հետ երկխոսության պատրաստակամությունը` առանց որեւէ նախապայմաննների, եւ մնում ենք այդ դիրքորոշմանը:

Կցանկանայի հատուկ կանգ առնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա£ Հակամարտության կարգավորումը չի կարող հաջողությամբ պսակվել առանց հաշվի առնելու իր տեսակի մեջ բացառիկ այս հիմնախնդրի քաղաքական, իրավական ու պատմական իրողությունները£ Չի կարելի շրջանցել նաեւ ակնհայտ փաստը, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ժամանակին Ղարաբաղը ինքնակամ մտել է Ռուսական կայսրության կազմ ոչ այն բանի համար, որ ավելի ուշ հայտնվի Ադրբեջանական Հանրապետությունում: ԽՍՀՄ փլուզման արդյունքում, նախկին ԱԽՍՀի տարածքում ձեւավորվեցին երկու անկախ պետություններ` ԼՂՀն եւ ԱՀն: ԼՂՀի գոյության իրավաբանական հիմքերը անթերի են, եւ մենք պատրաստ ենք հիմնախնդրի կարգավորումը քննարկել իրավական հարթության վրա: Կասկածից վեր է նաեւ իբրեւ պետություն ԼՂՀի կայացածության փաստը:

Կա եւս մի կարեւոր հանգամանք£ Հայկական ջարդերը Սումգայիթում եւ Բաքվում, 1991-92 թթին Ղարաբաղից հայերի զանգվածային ռազմական բռնագաղթի փորձը, խոսում են Ադրբեջանում հայերի բնակության անհնարինության մասին ընդհանրապես£ Խոսքը վերաբերում է ինչոր էթնիկ անհամատեղելիության: Հաճելի չէ, իկարկե, այդ մասին խոսելը, բայց դա փաստ է: Գրեթե նույնանման բան նկատելի էր նաեւ Բալկաններում: Սրանով է պայմանավորված մեր հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության համար: Ցեղասպանություն ապրած ժողովուրդը չի կարող թույլ տալ դրա կրկնություն: Այսպիսին է իրականությունը:
 
Համենայն դեպս, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա£ Հենց այս նախադրյալն է ընկած բանակցային գործընթացում մեր ակտիվ մասնակցության հիմքում: Ադրբեջանի նախագահի հետ իմ հանդիպումները, միջնորդ պետությունների` Ռուսաստանի, ԱՄՆի ու Ֆրանսիայի ջանքերը, քայլ առ քայլ մոտեցնում են մեզ պայմանավորվածությունների ձեռքբերմանը: Մենք կառուցողական ենք տրամադրված, այդ իսկ պատճառով միջնորդների վերջին երկու առաջարկները հայկական երկու կողմերի համար ընդունելի էին բանակցությունների համար որպես հիմք:

Ողբերգական իրադարձությունները սեպտեմբերի 11-ին ՆյուՅորքում եւ 2002ի նոյեմբերի 23-26-ին Մոսկվայում ցուցադրեցին միջազգային անվտանգությանը սպառնացող սկզբունքորեն նոր մարտահրավեր: Ակնհայտ է, որ ազգային եւ միջազգային անվտանգության համակարգերի մասին նախկին պատկերացումները լուրջ փոփոխություններ են կրում: Մենք ողջունում ենք հակաահաբեկչական ընդարձակ դաշինքի ամրապնդումը, որի շարժիչ ուժը պետք է լինի դիրքորոշումների փոխգործակցության ու համատեղելիության մակարդակի բարձրացումը: 

Հայռուսական դաշնակցային փոխգործակցությունը եւ ռազմավարական գործընկերությունն արտացոլում են ոչ միայն մեր ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամությունը, այլ նաեւ` մեր շահագրգռվածությունը տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծմամբ ու ամրապնդմամբ: Համագործակցության նոր ձեւերը, որոնք ուրվագծվում են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ընդլայնվող փոխգործակցության համատեքստում, կարող են արդյունավետորեն ծառայել մեր տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների դիմակայմանը եւ դրականորեն լրացնել արդեն առկա կառույցները:
 
Առանձին կցանկանայի անդրադառնալ հայռուսական հարաբերություններին: Վերջին տարիներին մեր համագործակցությանը բնորոշ են գործնականությունն ու իրատեսությունը: 

Վերջին տարիներին մեր երկրների համատեղ ջանքերն ուղղված են եղել առեւտրատնտեսական համագործակցության մակարդակի բարձրացմանը, որը ետ էր մնում քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից: Օգտագործվել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ներուժը: 2001 թ. մեր պետությունների միջեւ ստորագրվել է հիմնարար փաստաթուղթը` "Մինչեւ 2010 թվականը տնտեսական համագործակցության մասին":

Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումների ծավալով Ռուսաստանն առաջատար տեղ է զբաղեցնում: Հայաստանում գրանցված են եւ աշխատում են 525 ավելի քան ընկերություններ ռուսական կապիտալի մասնակցությամբ: Համագործակցությունը զարգանում է էներգետիկայի, քիմիայի, մետալուրգիայի, ալմաստի մշակման, բանկային եւ այլ ոլորտներում: 2002 թ-ի 11 ամիսների ապրանքաշրջանառությունը կազմել է 223.2 մլն ԱՄՆ դոլար եւ կայուն աճի միտում ունի: Տնտեսական համագործակցության ընդլայնման գլխավոր խոչընդոտը երկաթուղային հաղորդակցության բացակայությունն է: Խնդիրը հաճախակի ենք քննարկել, լուծումը չենք կարողանում գտնել: Սա զգալիորեն նեղացնում է ոլորտները, որտեղ համագործակցությունը տնտեսապես արդարացված է:

Անցած տարիներին արդյունավետորեն զարգացել է համագործակցությունը հումանիտար բազմաթիվ ոլորտներում:

Վերջում կցանկանայի ընդգծել Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների դերն ավանդույթների պահպանման եւ որակապես նոր միջպետական հարաբերությունների ձեւավորման գործում:

Այստեղ իր ներդրումն ունի նաեւ Ռուսաստանյան Դիվանագիտական ակադեմիան: Բազմաթիվ դիվանագետներ, բարձրակարգ մասնագետներ, ովքեր անցել են ձեր դպրոցը, կանգնած են եղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ձեւավորման ակունքներում:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՌԴ ԱՆ Դիվանագիտական ակադեմիայի կոլեկտիվին` հայ դիվանագետների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն աջակցելու համար, եւ ցանկանալ ձեզ նորանոր ստեղծագործական հաջողություններ":

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: