

2001 թվականին Հայաստանն ու հայ ժողովուրդը նշում էին Քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700 ամյակը և Հայոց մեծ դարձի այս տոնակատարությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ տեղի ունեցավ մի բացառիկ այց մեր երկիր: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հրավերով Հայաստան էր ժամանել Հռոմի Պապ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդը: Հռոմի պապի հայանպաստ հայտարարությունների, ինչպես նաև գործունեության մասին մեր երկրում լավ գիտեն, սակայն նրա այցի օրերին ողջ քրիստոնեկան և ոչ միայն քրիստոնեական աշխարհի ուշադրությունն էր սևեռվել Հայաստանի վրա:
Նյութերում ներկայացնում ենք այդ օրերի քրոնիկոնը, սկսած այցին նախորդած ասուլիսից մինչև Պապի ճանապարհման արարողությունը: