

"2001 թվականին Ֆրանսիան հատուկ օրենքով ճանաչեց 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը: Սա պատմական կարևորագույ քայլ էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար:
Պատմական արդարության ճանաչման այս դրսևորումը մեծապես կնպաստի մարդկության դեմ իրականացվող նոր ոճրագործությունների կանխումը, ինչպես նաև մեր տարածաշրջանում ու Եվրոպայում ժողովուրդների միջև փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ`Ֆրանսիան կառուցողական մասնակցություն ունի և նշանակալից ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիայում կազմակերպված հանդիպումները նշանավորվեցին Փարիզյան սկզբունքների մշակմամբ, ինչը մենք որակում ենք որպես լուրջ քայլ հիմնախնդրի վերջնական կարգավորման ճանապարհին", - ասվում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի կապակցությամբ Ժակ Շիրակին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հղած ուղերձում:
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: