

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան պատվավոր դոկտորի կոչում է շնորհել "Ալկատել" ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Սերժ Չուրուքին: "Հայաստանում "Ալկատելի" ավելի քան 6 տարվա ներկայությունը հնարավորություն է տվել մեզ սովորելու եւ ավելի լավ հասկանալու տեղական շուկայի հատուկ պահանջները: Մատակարարելով հեռահաղորդակցության ամենաառաջատար լուծումները` "Ալկատելը" պատրաստ է արձագանքելու տեղական օպերատորների մարտահրավեր ներկայացնող պահանջներին", ասաց Սերժ Չուրուքը պաշտոնական արարողության ժամանակ:
Ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը նշեց. "Գիտությունների ազգային ակադեմիան ինֆորմացիոն հասարակության ստեղծմանն ուղղված Հայաստանի շարժման ակտիվ մասնակից եւ կողմնակից է, եւ՛ մենք հույս ունենք օգտվելու այս ոլորտում "Ալկատելի" կուտակած փորձից եւ՛ գիտելիքներից":
www.azg.am