Պաշտոնական փոխայցեր մեկ տարվա ընթացքում
Ռումինիայի նախագահի պաշտոնական այցը
08 Հոկ 2011  

Պաուլո Կոելոն Հայաստանում

2004 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ տիկին Բելլա Քոչարյանը Սերգեյ Փարաջանովի թանգարանում հանդիպում են ունեցել "Համազգային" կրթամշակութային միության հրավերով Երևան ժամանած բրազիլացի հանրաճանաչ արձակագիր Պաուլո Կոելոյի հետ:
 
Ողջունելով անվանի գրողին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ արդեն երկար տարիներ Պաուլո Կոելոն ամենակարդացվող ժամանակակից գրողներից մեկն է, որի ստեղծագործությունները ջնջում են իրականի ու առասպելականի սահմանը` շարունակելով լատինամերիկյան գրականության լավագույն ավանդույթները: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Պաուլո Կոելոյի "Ալքիմիկոսի" հայերեն հրատարակության շնորհիվ գիրքը հասու է դառնում հայ լայն հասարակությանը: Հանրապետության նախագահը եւ անվանի արձակագիրը խոսել են համամարդկային արժեքների, սերուդների դաստիարակության գործում մշակույթի ու գրականության դերի մասին:

Ռոբերտ Քոչարյանը Պաուլո Կոելոյին մաղթել է ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: