"Կազմակերպված պետություն դարձել ենք նրա օրոք"
Հերթական այցը Շիրակի մարզ
01 Դեկ 2011  

Պետական այց ԵՄ անդամ բարեկամ երկիր

2006 թվականի նոյեմբերի 22-25-ը Կիպրոսի Հանրապետության նախագահ Տասոս Պապադոպուլոսի հրավերով պետական այցով այդ երկրում էր Հայաստանի Հանրապետությայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել միջպետական կապերը, նախանշել հայ-կիպրական տնտեսական համագործակցության առաջնային խնդիրներն ու ուղղությունները, կարծիքներ փոխանակել միմյանց հետաքրքրող քաղաքական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ փոխգործակցությունը խթանելու միջոցով նոր որակ ու բովանդակություն հաղորդել երկու ժողովուրդների ավանդական բարեկամությանը:

Պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահն առանձնազրույց ունեցավ Կիպրոսի իր գործընկերոջ` Տասոս Պապադոպուլոսի հետ: Երկու երկրների ղեկավարները մասնակցենին նաեւ ընդլայնված կազմով հայ-կիպրական բանակցություններին, հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում նրանք ընդգծեցին  հատկապես ջերմ ու գործնական մթնոլորտը, որ ուղեկցել է բանակցությունների ողջ ընթացքում:

Գոհունակություն հայտնելով ՀՀ նախագահի առաջին պետական այցի ու բանակցությունների առթիվ, Տ. Պապադոպուլոսը նշել է, որ թե անձնական, թե պաշտոնական հանդիպումների ընթացքում կիպրական կողմը ՀՀ նախագահին վստահեցրել է, որ պատրաստակամ է խորացնելու գոյություն ունեցող երկկողմ բարեկամական կապերը, առավել ընդլայնելու համագործակցությունը: "Կիպրոսը միջազգային եւ քաղաքական բոլոր հարցերում կոսղմնակից պետք է լինի Հայաստանին", - հայտարարել է Կիպրոսի նախագահը: Նա երկկողմ պայմանավորվածությունների իրագործման մեջ հատկապես կարեւորել է հայ համայնքի դերը, որը, Տ.Պապադոպուլոսի բնորոշմամբ, բարձր մակարդակ ունեցող համայնք է եւ առաջատար է եղել բոլոր ոլորտներում: 
 
"Մեր ժողովուրդներն ու երկրներն ունեն շատ ջերմ հարաբերություններ եւ աշխույժ երկխոսություն: Մենք այսօր փորձել ենք այդ երկխոսությունն ընդլայնել հատկապես տնտեսական բանագավառում",- նշել է ՀՀ նախագահը: Ռ. Քոչարյանի խոսքով, Հայաստանը եւ Կիպրոսը միշտապես միմյանց աջակցել են միջազգային տարբեր կառույցներում: Այսօր Հայաստանը մեծ ակնկալիքներ ունի Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակում իրականացվող բարեփոխումներում Կիպրոսի փորձը փոխառելու առումով: Կիպրական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցություն եւ զգալի աջակցություն ցուցաբերել Հայաստանին այդ ճանապարհին: 

"Կիպրոսն առաջին իսկ պահից կողմնակից է եղել Հայաստանին ԵՄ հարեւանության ծրագրում ներառելուն: Այն ենթադրում է մեծ թվով բարեփոխումներ, եւ մենք պատրաստ ենք աջակցելու դրանց գործնական իրականացման մեջ", - իր հերթին հավաստիացրել է Տ.Պապադոպուլոսը: 
 
Ի պատասխան այն հարցի, թե թուրք-կիպրական հարաբերությունների համատեքստում ինչ պատգամ ունի ՀՀ նախագահը կիպրական ժողովրդին, Ռ. Քոչարյանը նշել է, որ հայկական կողմի վերաբերմունքը կարելի է գնահատել այն քվեարկություններով, որ Կիպրոսին վերաբերող հարցերում Հայաստանը դրսեւորում է տարբեր միջազգային ատյաններում: "Կցանկանանք տեսնել Կիպրոսի հարցը լուծված` այդ երկրի ժողովրդի ու կառավարության պատկերացումների շրջանակներում, ինչը վերահաստատել ենք այս հանդիպման ժամանակ եւս",- ասել է ՀՀ նախագահը:

Կիպրոսում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Խրիստո‎ֆիասի, Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Նիկոսիայի քաղաքապետի հետ:
 
Հայաստանի նախագահը այցելեց Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հանդիպում ունեցավ Կիպրոսի հայ համայնքի թեմական եւ վարչական ժողովի անդամների հետ:
 
"Նարեկ" հայկական վարժարանում Ռոբերտ Քոչարյանը ներկա գտնվեց վարժարանի աշակերտների մասնակցությամբ կարճատև հանդիսության:
 
Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց նաեւ Լառնակա, որտեղ մասնակցեց Հայոց ցեղասպահության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը:

Նախագահը գնահատելի է համարել Լառնակայի քաղաքապետարանի աջակցությունը քաղաքում ցեղասպանությունից փրկված հայերի` Լառնակա մուտք գործելուն նվիրված հուշարձանի տեղադրման գործում: Հուշարձանը կանգնեցվելու է քաղաքի գլխավոր` Աթենքի փողոցին հարակից, ծովափից քիչ հեռու, այն վայրում, ուր ժամանակին խարիսխ են գցել հայերին տեղափոխող նավերը: Հուշարձանի հիմքի առաջին քարի տեղադրումը վերապահվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: