"Անանիա Շիրակացի" մեդալ 12 համայնքապետերի
Ի շահ զբոսաշրջության զարգացման
11 Նոյ 2011  

Պետական այց բարեկամ երկիր

Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով 2005 թվականի նոյեմբերի 9-ին  Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական այցով մեկնել էր Հունաստան:
 
Այցի հիմնական նպատակն էր խորացնել կապերը երկու երկրների միջեւ, նախանշել հայ-հունական տնտեսական փոխգործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրներն, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի միջեւ կայացած առանձնազրույցում, ապա եւ ընդլայնված կազմով բանակցություններում քննարկվել է երկկողմ հարաբերությունների մեծ շրջանակ: Անդրադարձ է եղել նաեւ միջազգային` մասնավորպես Բալկաններում եւ Հարվային Կովկասում առկա իրավիճակներին առնչվող հարցերի:
 
Բանակցություններին հաջորդած ճեպազրույցում նախագահ Պապուլիասը դրանք գնահատել է որպես "Շատ կարեւոր եւ հաջողված": Նա ասել է, որ հայ-հունական ջերմ հարաբերությունները զարգացնելու հնարավորություններ կան բոլոր բնագավառներում, իսկ երկկողմ տնտեսական կապերը հատկապես մեծ ապագա ունեն, եւ որ տպավորիչ արդյունքների կարելի է հասնել նաեւ զբոսաշրջության ոլորտում:
 
Հունաստանի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Հայաստանին դեպի Եվրամիություն տանող ճանապարհին. "Հայաստանը, ինչպես եւ Հունաստանը, ունի մի այնպիսի բարդ հարեւան, ինչպիսին Թուրքիան է, եւ կարծում եմ, որ Հայաստանն այն երկիրն է, որ շատ լավ է հասկանում հույն-թուրքական հարաբերությունների խնդիրները", - ասել է նախագահ Պապուլիասը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը գոհացուցիչ է համարել հայ-հունական շփումների մակարդակը. "Մենք Հունաստանը դիտարկում ենք իբրեւ բարեկամ երկիր եւ մեր հարաբերությունները փորձում ենք կառուցել հենց այդ համատեքստում",-նշել է նախագահը:
 
Եռօրյա այցի ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ ունենացավ նաև Հունաստանի  վարչապետ Կոստաս Կարամանլիսի, խորհրդարանի նախագահ տիկին Աննա Փսարուդա Բենակիի, ինչպես նաեւ խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ:
 
Հայաստանի նախագահը հանդիպեց նաեւ Աթենքի քաղաքապետ տիկին Դորա Բակոյանիսի  հետ, ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշարձանին:

Հունաստանի մայրաքաղաքում Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը, հանդիպում ունեցավ հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: