Ռոբերտ Քոչարյանը` թիվ մեկ գործոն
23.01.2008. Հայաստանում մշակույթի գործիչներին հանձնվել են պետական
17 Հուն 2012  
17.01.2012  |  13:46   |   Թերթեր և ամսագրեր

15.01.2002. Պետական մրցանակներ արվեստագետներին

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայաստանի անկախ հանրապետության հռչակումից հետո 2001 թվականին առաջին անգամ արվեստի եւ գրականության բնագավառում լավագույն աշխատանքների համար պետական մրցանակներ են սահմանվել։ Պետական մրցանակների հանձնաժողովի ընտրած լավագույն աշխատանքների հեղինակներին պետական պարգեւը հանձնեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ընդգրկվել էին երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, կինոարվեստի, գրականության եւ թատրոնի բնագավառները։ Երաժշտության բնագավառում Հայաստանի պետական մրցանակի արժանացավ Ռուբեն Ալթունյանը` "Օրհներգ 1700-ամյակի" կոնցերտների շարքի համար, կերպարվեստի բնագավառում ՀՀ պետական մրցանակը շնորհվեց Ռուբեն Ադալյանին` 2000 թվականին նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսի համար։

"Ուրախ ավտոբուս" կինոնկարի համար մրցանակներ ստացան կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, բեմադրող օպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը, ֆիլմի գլխավոր դերակատար Անահիտ Քոչարյանը, ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու նախագծի հեղինակ Ստեփան Քյուրքչյանը, ճարտարագետ Յուրի Դալլաքյանը, շինարարական աշխատանքների ղեկավար Վազգեն Պողոսյանը նույնպես պետական մրցանակի արժանացան։

Թատրոնի եւ գրականության բնագավառներում, սակայն, պետական մրցանակներ չշնորհվեցին։ Հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Դավոյանի խոսքերով, իրենք աշխատել են բարեխղճորենՙ հետեւելով բարձր չափանիշների պահանջներին եւ նշված ոլորտներում պետական պարգեւի արժանի աշխատանքներ չեն գտել։

Արվեստագետներին շնորհավորելով բարձր կոչմանն արժանանալու համար, նախագահը նշեց, որ իր դերակատարումը նվազագույնն է եղելՙ ինքն ընդամենը վավերացրել է հանձնաժողովի որոշումը, իսկ մրցանակակիրներին ընտրել են մասնագետները։ Խոսելով այս առիթով եղած քննադատությունների մասին, նա ասաց, որ սուբյեկտիվ գործոն անշուշտ եղել է։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, արվեստն ընկալում է, իսկ ընկալումը միշտ էլ սուբյեկտիվ է լինում։

Նախագահը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովինՙ կատարած աշխատանքի համար եւ հույս հայտնեց, որ հետագայում սուբյեկտիվ գործոնները նվազագույնի կհասցվեն։ Բոլոր մրցանակակիրները դիպլոմից եւ մեդալից բացի դրամական պարգեւ ստացան` երկուսուկես միլիոն դրամ։ Թատրոնի եւ գրականության ասպարեզների եւ "տնտեսված" գումարները հանրապետության նախագահի որոշմամբ կհատկացվեն այդ բնագավառներում ծրագրեր իրականացնելուն։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: