"Շատ-շատ լավ բաներ ենք տեսել նրա օրոք"
Աշխատանքային խորհրդակցություն Մասիսում
14 Մար 2012  

Քայլեր գերակա հռչակված ոլորտում

2005 թվականի մարտր 4-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային շուկայում առաջատար դիրքեր գրավող "Սինոփսիս" ընկերության նախագահ Ռիչ Գոլդմանին:

Վերջինս տեղեկացրել է, որ "Սինոփսիսը" Հայաստանում գործունեության լուրջ ծրագրեր ունի, որոնցում մեծ տեղ է գրավում այս բնագավառի բարձրակարգ մասնագետներ պատրաստելու գործընթացը: 

Ընկերությունն արդեն սկսել է համագործակցել Երեւանի ճարտարագիտական եւ Պետական համալսարանների հետ: Պրն. Գոլդմանի խոսքով, "Սինոփսիսի" հայաստանյան գործունեության շուրջ մեծ հետաքրքրություն է նկատվում ոլորտի արտերկրյա մասնագետների շրջանակում, եւ շատերն են ցանկություն հայտնում ընդգրկվելու գործընթացում: Հայաստանում աշխատելու առաջարկներ են ստացվել մասնավորապես ԱՄՆ քաղաքացի հանդիսացող մի շարք հայ մասնագետներից: 

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ողջունել է "Սինոփսիսի" նախաձեռնությունը` նշելով, որ այն անչափ կարեւոր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակայություն հայտարարած Հայաստանի համար: Նախագահի խոսքով, բացի այն, որ "Սինոփսիսի" ուսուցողական ծրագրերը Հայաստանում մեծ հեռանկար կապահովեն ոլորտի առաջընթացի համար, նման խոշոր եւ ճանաչված ընկերության գործունեությունը նաեւ լավ ներդրում կլինի բիզնեսի վարման մեզանում նոր ձեւավորվող մշակույթում:

Հարգելի այցելու,

Նոր բան ասած չենք լինի, եթե հիշեցնենք, թե ինչքան մեծ ուշադրություն էր հատկացնում երկրորդ նախագահը նորագույն և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը մեր երկրում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև "Սիոնոփսիս Արմենիա" ընկերության նոր մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցել էր նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: