05.11.2005. Սպորտի համար ճիշտ երկիր ենք
28.04.2005. Օմբուդսմենը եվ դատարանների անկախությունը
15 Սեպ 2011  
15.09.2011  |  11:54   |   Թերթեր և ամսագրեր

05.09.2001. Քրիստոնեության 1700-ամյակը Քյոլնի Մայր Տաճարում

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700ամյակի շրջանակներում Գերմանիայի ամենանշանավոր վայրում` Քյոլնի մայր տաճարում (Kolner Dom) սեպտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին տեղի կունենա հայկական ժամերգություն, որն, ըստ ծրագրվածի, կնախագահի Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, կարդինալ Յոախիմ արքեպիսկոպոս Մայսների, գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանի եւ կաթողիկոսական պատվիրակ, բրիտանահայոց առաջնորդ Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի ներկայությամբ:

Ժամերգությանը կմասնակցեն տարբեր դավանանքի բարձրաստիճան հոգեւորականներ, պետական հաստատությունների ներկայացուցիչներ:

Քյոլնի մայր տաճարի պատմության մեջ հայկական ժամերգություն առաջին անգամ է կատարվում: Բնականաբար, ենթադրելի է կիրակնօրյա բազմության աննախադեպ հետաքրքրությունն ապագա միջոցառման հանդեպ` չմոռանալով այն հանգամանքը, որ Քյոլնի այս տաճարն աշխարհի տարբեր անկյուններից ԳԴՀ այցելած զբոսաշրջիկների համար երկրի ամենամեծ մագնիսն է: Հավելենք նաեւ, որ Գերմանիայում բնակվող 35 հազար հայերից 3 հազարն ապրում է Քյոլնում, այս քաղաքում է տեղակայված գերմանահայոց Ս. Սահակ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: