06.05.2005. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նոր շենքն աշխարհում է
11.05.2006. Մայիսի 28-ին "Կիլիկիան" նորից դուրս կգա բաց ծով
19 Մայ 2012  
19.05.2012  |  13:44   |   Համացանց

11.05.2006. Ռ.Քոչարյանը "Կիլիկիա"-ի անձնակազմին մաղթել է բարեհաջող նավարկություն

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է "Կիլիկիա" առագաստանավի անձնակազմի անդամներին, ովքեր մայիսի 14-ին մեկնելու են Լոնդոն` նավարկության վերջին փուլին նախապատրաստելու Հարավային Անգլիայի ափերին կառանած "Կիլիկիա"-ն:

Ռոբերտ Քոչարյանը ծովագնացներին մաղթել է բարեհաջող նավարկություն եւ տունդարձ` ասելով, որ նրանցից ակնկալում է մեծ զգուշավորություն եւ կամք:

Անձնակազմի անդամները երկրի ղեկավարին վստահեցրել են, որ նախորդ նավարկություններում ձեռք բերած փորձը կբավարարի բարեհաջող ընթացք ապահովելուն: Ռոբերտ Քոչարյանը կիլիկիացիներին տեղեկացրել է, որ Սեւանա լճում նավակառանատեղի կառուցելու շուրջ արդեն բանակցություններ են վարվում արտերկրյա մասնագիտացված ընկերությունների հետ եւ որ կառանատեղիում հանգրվան կունենա նաեւ "Կիլիկիան":

Անձնակազմի անդամները նախագահի հետ զրուցել են նաեւ առագաստանավային սպորտի զարգացման հեռանկարների մասին եւ նախագահից ստացել աջակցության խոստում: 

www.armradio.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: