28.04.2003. Главы государств ОДКБ приняли заявление
04.05.2002. В Аргентину с официальным визитом прибыл президент
03 Մայ 2012  
03.05.2012  |  13:45   |   Համացանց

Ռոբերտ Քոչարյան. "Անկախ Հայաստանում մենք նման հաղթանակ չենք ունեցել"

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է հայ ծանրորդներին, որոնք անցած ամիս լուրջ հաջողությունների են հասել Ստրասբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունում: 

"Անկախ Հայաստանում մենք նման հաղթանակ չենք ունեցել, եւ այն ոգեւորիչ օրինակ կարող է լինել շատերի համար", - ասել է Հայաստանի նախագահը:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ծանրորդների հաջողությունը համարել է նաեւ Հայաստանի նախագահի կողմից սպորտի զարգացման նկատմամբ դրսեւորվող ուշադրության արդյունք:

Հայաստանի ծանրորդներից երեքը Ստրասբուրգում դարձել են Եվրոպայի չեմպիոն, եւս երեքը՝ փոխչեմպիոն:

Այսօր երեկոյան Երեւանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում կկայանա հայաստանցի ծանրորդների մեծարման երեկո, որը կազմակերպում է "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը:

http://www.azatutyun.am/content/article/1588110.html

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: