28.05.2004. Սարդարապատում մեծ տոնախմբությամբ նշվեց Հանրապետության
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի աշխատել "Սիստեմա"-ի տնօրենների խորհրդում
28 Մայ 2012  
28.05.2012  |  15:39   |   Թերթեր և ամսագրեր

28.05.2001. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. Հայոց պատմության առավել հետաքրքիր ժամանակաշրջանը այսօր է

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայաստանի առաջին հանրապետության օրը` մայիսի 28-ին կրկին բազմամարդ էր Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրի տարածքը: Թուրք զավթիչների նկատմամբ տարած հաղթանակի 83-րդ տարեդարձի օրը հուշահամալիր այցելեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք: Նրանք ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի ճակատամարտի մասնակիցների հուշարձանին, դիտեցին տոնի առթիվ ցուցադրված համերգային ծրագիրը:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ կարճ զրույցում կարծիք հայտնեց, որ հայոց պատմության առավել "հետաքրքիր եւ հաջողված" ժամանակաշրջանը Հայաստանի "նոր անկախության" տարիներն են (այսինքն ներկա` երրորդ հանրապետության):

"Ի՞նչ կլիներ, եթե առաջին անկախությունը երկարակյաց լիներ" տեսական հարցին ի պատասխան ՀՀ նախագահը կարծիք հայտնեց, որ շատ լավ կլիներ, եթե չընդհատվեր Հայաստանի անկախ զարգացումը, Հայաստանն այդ դեպքում ապրած կլիներ բոլոր զարգացումները, որ անցել են աշխարհի մյուս պետությունները, առանց սովետական էքսպերիմենտների: "Շատ ավելի կայուն, կայացած երկիր կունենայինք", - ասաց նախագահը, միաժամանակ նշելով, որ պետականության կայացման համար չի կարելի տարիներով չափորոշիչներ հորինել, քանի որ պետականության կայացումը անընդհատ, շարունակական պրոցես է:

ՀՀ նախագահը նշեց նաեւ, որ փոփոխվող աշխարհում պետությունը պետք է կարողանա իր պետականությունը ամրապնդել տարեցտարի, իսկ դա նշանակում է` հաշվի առնել աշխարհում տեղի ունեցող պրոցեսները եւ փորձել ինտեգրվել դրանց ժողովրդի եւ պետականության համար մաքսիմալ արդյունավետ կերպով. "Մշտական, ամենօրյա բոլոր սերունդների համար անելիքներ կան, այդպես պիտի դիտվի պետականության կայացման պրոցեսը": Նախագահը այս փուլում առաջնահերթ անելիք է համարում Հայաստանում այնպիսի կառուցվածքային փոփոխությունների իրականացումը, որոնք անշրջելի դարձնեն պետականության ամրապնդման եւ զարգացման պրոցեսը:

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կարծիքով, կարելի է "թեթեւ զուգահեռ անցկացնել" Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի եւ 1992 թ. Շուշիի ազատագրման հետ. "Եթե չլիներ Սարդարապատը, չէր լինի մեր առաջին հանրապետությունը, միգուցե երկրորդը եւ երրորդը", եթե չազատագրվեր Շուշին` "այսօր մենք եւ Ադրբեջանը կարող էինք տեղներս փոխած լինել":

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: