

Մեծ քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի` "Մեդիամաքս" գործակալությանը տված հարցազրույցը սպասված լայն քննարկում առաջ բերեց տպագիր ու էլեկտրոնային մամուլում, քաղաքագիտական շրջանակներում, ինչպես նաև ընդիմադիր առաջնորդին հանրահավաքային լսարանի առաջ անհավասարակշիռ ու հիստերիկ ելույթի պատճառ դարձավ:
Իր վերադարձի համար Ռ.Քոչարյանի նշած երեք նախապայմաններից երկրորդն է, որ ամենաշատ և տարաբնույթ արծարծումների առիթ տվեց:
Այն վերաբերվում է Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչի` հասարակական լայն շերտերի կողմից պահանջված լինելուն: Այլ կերպ ասած` վարկանիշին: Երկրորդ նախագահի պաշտոնավարման ավարտին հաջորդող այս տարիների ընթացքում արմատական ընդիմություն հորջորջվող քաղաքական ուժերն ու նրանց սպասարկող լրատվամիջոցները ջանք չէին խնայում ապացուցելու հասարակությանը, Ռ. Քոչարյանը չունի վերադարձի ոչ մի շանս, քանզի չունի ոչ հեղինակություն, ոչ` վարկանիշ, ոչ տասը տարում երկրում իրականացրած հսկայական առաջընթաց և այլն:
Մեր կայքէջը դեռևս մայիս ամսից հարցումներ էր անցկացնում Երևանի փողոցներում ու հանրապետության մարզերում, պարզելու համար, թե ինչ աստիճանի է ասպարեզ նետված հակաքոչարյանական ճամբարի այս կեղծիքի աստիճանը: Կարճ ժամանակ անց համոզվեցինք, որ սուտ է, միֆ է նրանց պնդումը, թե երկրի երկրորդ նախագահը չունի լայն ժողովրդականություն: Պարզապես այդպես կուզեին, որ լիներ:
Մայիսի 30-ից մինչև այսօր մենք հարցում ենք անցկացրել շուրջ 800 մարդկանց շրջանում, որոնցից ավելի քան 550-ը կուզենան Ռ. Քոչարյանին նորից տեսնել մեծ քաղաքակնության մեջ, բարձր են գնահատում նրա նախագահության տարիների աշխատանքն ու պատրաստ են քվեարկել նրա օգտին: Մենք սոցիոլոգներ չենք և չենք տիրապետում մեզանում տարածված սոցիոլոգիական "ֆոկուսներին", մեր տեսախցիկն էլ չունի ինդիկատոր, որով տարբերի փողոցով անցնող քոչարյանականներին ու հենց նրանց մոտենա, ոչ էլ կազմակերպված փողոց են հանվել հատուկ կողմնորոշմամբ մարդիկ, և վերջապես, որքան էլ հիասթափեցնող լինի մեր որոշ լրատվամիջոցների համար, նրանց փող էլ չի բաժանվել: Սա մեր հասարակությունն է, իր ամենատարբեր շերտերով: Այս տեսահոլովակներով մենք ներկայացնում ենք սոսկ փաստեր, որոնց հերքումն անիմաստ է: Ընդ որում, այս տեսահոլովակներից մեծամասամբ դուրս են մնացել այն մարդկանց տեսակետները, ովքեր Ռ. Քոչարյանի հասցեին դրվատանքի խոսքեր ասելու հետ մեկտեղ իրենց թուլ են տվել անվայել կամ անպարկեշտ արտահայտություններ այլ քաղաքական գործիչների հասցեին:
Մենք շարունակելու ենք մեր հարցումները: Այսօր ներկայացնում ենք ընդամենը մի քանի օր առաջ ուսանողության շրջանում անցկացրած նման մի հետազոտություն, նաև նախկինում արված տեսահոլովակները:
Հուսով ենք, որ այս կադրերը երկրորդ նախագահն էլ կդիտի, և կգտնի իր վերադարձին անհրաժեշտ երկրորդ նախապայմանի առկայությունը:
Ներկայացնում ենք մեր հերթական հարցումների արդյունքները: Ուշադրություն դարձրեք հանգամանքին, թե ամառվա այս շոգին, փոքր ինչ հոգնած ու տապից ընդարմացած մարդիկ ինչպես են թարմանում ու ոգևորվում, երբ խոսում են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների ձեռքբերումների մասին: Ավելացնենք, որ նկարահանումները կատարվել են հունիսի 20-ին և 21-ին, Երևանում:
ԴԻՏԵԼ
Ներկայացնում ենք մեր հերթական հարցումների արդյունքները: Ուշադրություն դարձրեք հանգամանքին, թե ամառվա այս շոգին, փոքր ինչ հոգնած ու տապից ընդարմացած մարդիկ ինչպես են թարմանում ու ոգևորվում, երբ խոսում են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների ձեռքբերումների մասին: Ավելացնենք, որ նկարահանումները կատարվել են հունիսի 20-ին և 21-ին, Երևանում: ԴԻՏԵԼ
Մեր հերթական հարցումները նորից ու կրկին ցույց են տալիս, որ ավելի ու ավելի շատ մարդ է երկրի զարգացման ապագայի հույսերը կապում Ռոբերտ Քոչարյանի` գործուն քաղաքականություն վերադարձի հետ: Նկարահանումները կատարվել են մայիսի 15-19-ը, Երևանում:
ԴԻՏԵԼ
Գուցե մոտեցող ներքաղաքական իրադարձություններն են քաղաքացիներին ստիպում ավելի կողմնորոշված պատասխաններ տալ: Համենայն դեպս, մեր հարցումների ընթացքում գնալով ավելի քիչ են հնչում` "դեռ չգիտեմ", "ոչ մեկին", "ինձ համար միևնույն է" ու այս կարգի այլ պատասխաններ և գնալով ավելի շատ` "Ռոբերտ Քոչարյանին" պատասխանը: ԴԻՏԵԼ
Գուցե մոտեցող ներքաղաքական իրադարձությունները` երկու համապետական ընտրություններն են քաղաքացիներին ստիպում ավելի կողմնորոշված պատասխաններ տալ: Համենայն դեպս, մեր հարցումների ընթացքում գնալով ավելի ու ավելի քիչ են հնչում` "դեռ չգիտեմ", "ոչ մեկին", "ինձ համար միևնույն է" ու այս կարգի այլ պատասխաններ և գնալով ավելի ու ավելի շատ` "Ռոբերտ Քոչարյանին" պատասխանը: ԴԻՏԵԼ
Հերթական անգամ ներկայացնում ենք մեր հարցումների արդյունքները, որոնք կրկին ու կրկին փաստում են, թե որքան շատ են մարդիկ, ովքեր թե իրենց և թե երկրի ապագայի հույսերը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Նկարահանումներն իրականացվել են մայիսի 21-ից 25-ը, Երևանում:
ԴԻՏԵԼ
Հերթական անգամ ներկայացնում ենք մեր հարցումների արդյունքները, որոնք կրկին ու կրկին փաստում են, թե որքան շատ են մարդիկ, ովքեր թե իրենց և թե երկրի ապագայի հույսերը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Նկարահանումներն իրականացվել են մայիսի 21-ից 25-ը, Երևանում:
ԴԻՏԵԼ
Սովորաբար մեր հերթական հարցման արդյունքները ներկայացնելիս վերնագիր ենք ընտրում հարցվածներից որևէ մեկի ստույգ ու շատ բան բնորոշող արտահայտությունը: Մեր հերթական հարցումը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, նկարահանվել է հունիսի 7-ին, Երևանում:
ԴԻՏԵԼ
Սովորաբար մեր հերթական հարցման արդյունքները ներկայացնելիս վերնագիր ենք ընտրում հարցվածներից որևէ մեկի ստույգ ու շատ բան բնորոշող արտահայտությունը: Մեր հերթական հարցումը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, նկարահանվել է հունիսի 7-ին, Երևանում:
ԴԻՏԵԼ