20.04.2005. Հայկական Հարցը դադարում է լինել աշխարհաքաղաքական շահերի
14.04.2005. Միջազգային համաժողով Երեւանում
23 Ապր 2012  
23.04.2012  |  11:26   |   Համացանց

20.04.2005. Ռոբերտ Քոչարյանը երախտագիտություն է հայտնել այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - "Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն երկրներին, որոնք ամենատարբեր մակարդակներով անդրադարձել եւ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաեւ այն բոլոր կազմակերպություններին եւ անհատներին, որոնք իրենց լուման են բերել ճանաչման գործընթացին", - հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հանդես գալով "Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ: Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները" միջազգային համաժողովի բացմանը: "Սփյուռքի դերն այստեղ ուղղակի անգնահատելի է, հատկապես կազմակերպված սփյուռքի: Այդ ճանաչումը նաեւ ցեղասպանության երեւույթի մերժում է նշանակում: Հայոց Եղեռնի զոհերի թիվը անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին Մորգենթաուն, Բրյուսը, Նանսենը, Ֆրանսը, Վերֆելը, Բրյուսովը, Վեգները, Լեպսիուսը եւ շատ ուրիշներ", - նշել է ՀՀ ղեկավարը: Նրա խոսքերով, Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, հստակ արտահայտել է իր դիրքորոշումը. ճանաչումը կարեւոր է նաեւ հետագայում ցեղասպանության հանցագործությունները կանխելու համար: Ճանաչումը կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների համար, քանի որ կտա մեր երկու ժողովուրդների միջեւ առկա բազմաթիվ հարցերի պատասխաններ եւ հնարավորություն կընձեռի նայել դեպի ապագա:

"Մենք հիշում ենք անցյալը ցավով, բայց` առանց ատելության: Մեզ համար դժվար է ընկալել թուրքական կողմի արձագանքը, որ արտահայտվում է ոչ միայն անցյալի հերքմամբ, այլեւ` ներկա Հայաստանի շրջափակմամբ: Մենք բախվել ենք իմաստավորում պահանջող պարադոքսի: Չարացած է ողբերգական անցյալի համար պատասխանատու կողմը, այլ ոչ թե զոհը: Մենք վստահ ենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կօգնի Թուրքիային հաշտվել իր իսկ անցյալի հետ, հաղթահարել մի բարդույթ, որ սերնդեսերունդ փոխանցվելով նորանոր կնճիռներ է ստեղծում հարեւան մեր ժողովուրդների հարաբերություններում", - հայտարարել է Հայաստանի նախագահը:
 
www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: